Թուրքիան ԱՄՆ պայքարը ԻՊ հետ «PR-արշավ» է համարում

Թուրքիան ԱՄՆ պայքարը ԻՊ հետ «PR-արշավ» է համարում

PanARMENIAN.Net - ԱՄՆ ավիահարվածները «Իսլամական պետության» դիրքերին Թուրքիան անվանել է «PR-արշավ»: Բրիտանական The Daily Telegraph թերթին տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետի խորհրդական Ջեմալ Հասիմին ասել է, որ Կոբանին շեղում է ուշադրությունը Սիրիայում իրավիճակի ավելի լայն կարգավորման անհրաժեշտությունից, ներառյալ պարտությունն «Իսլամական պետությունից»:

«Մենք չափազանց մտահոգված ենք Կոբանի ողբերգությամբ, սակայն համարում ենք, որ այնտեղ ահաբեկչության դեմ պայքարն աննկատ կերպով վերածվել է «PR-արշավի,-ասել է Հասիմին:- Ճիշտն ասած, մենք հոգնել ենք «իրազեկման բարձրացումից», մի քանի ռումբ գցելը բավարար չէ»:

«Օդային հարվածներն անհրաժեշտ են,-շարունակել է Հասիմին,-սակայն եթե դուք չունեք Սիրիայում քաղաքական հեռանկար, ռմբակոծությունները բավարար չեն, իսկ Կոբանին վերջին քաղաքը չէ, որը գրոհի կենթարկվի»,-հայտնում է իսրայելյան «9 կանալը»:

ԱՄՆ-ն Կոբանին ու արվարձաններին առնվաղն 43 հարված է հասցրել: Ըստ սիրիական Մարդու իրավունքների օբսերվատորիայի, որը տեղակայված է Մեծ Բրիտանիայում, պաշարման մեկ ամսում 374 ջիհադական է սպանվել, այդ թվում ավիացիայի հարվածների արդյունքում: Մինչդեռ Կոբանի համար մարտերում սպանվել է 20 խաղաղ բնակիչ: Պենտագոնը համառորեն հորդորում է Թուրքիային տրամադրել Ինջիրլիկ ռազմակայանն ավիահարվածներ հասցնելու համար Սիրիայում ԻՊ դիրքերին:

Մինչդեռ գերմանական Median Empire ակումբի բայքերները Facebook-ում լուսանկար են հրապարակել սիրիական Կոբանից, որտեղ քրդերը մարտնչում են ԻՊ գրոհայինների դեմ: Նրանք գրում են, որ մեկնել են այդ թեժ կետը օգնելու համար տեղի բնակչությանը զսպել գրոհայինների հարձակումը, և կոչ են արել մյուսներին հետևել նրանց օրինակին:

Մոտոակումբի անդամները, որոնց մեծ մասը ազգությամբ քուրդ է, հայտարարում են, որ քանի դեռ մյուսները «խոսում ու խոսում են», «մեր տղաները ռազմաճակատում կռվում են ԻՊ դեմ»: Նրանց սատարել են հոլանդացի բայքերները No Surrender խմբավորումից:

«Median Empire-ի անդամները Facebook-ում ներկայանում են որպես քաջարի մարտիկներ, որոնք կենաց ու մահու կռիվ են տալիս: Այդպիսով նրանք կարծես վախեցնում են մյուս մոտոավազակախմբերին»,-մեկնաբանում է այս ակցիան տարածաշրջանի ոստիկանության ֆեդերացիայի նախագահ Էրիխ Ռետինգհաուսը, հայտնում է Russian Today-ը:

Նախօրեին «Իսլամական պետության» գրոհայինները սկսել են նահաջել սիրիական Կոբանի քաղաքից, որը գտնվում է Թուրիքայի հետ սահմանին: Ծայրահեղականների առաջխաղացումը կասեցվեց ավիահարվածների շնորհիվ, որոնք հասցրեցին միջազգային կոալիցիայի ուժերը ԱՄՆ գլխավորությամբ: Ըստ քրդական կողմի, այժմ ծայրահեղականները վերահսկում են քաղաքի մեկ հինգերորդը, հիմնականում նրա հարավային ու արևելյան շրջանները:

Ավելի վաղ Հոլանդիայի դատախազը հավանություն տվեց բայքերների գործողություններին, որոնք միացել են քուրդ ապստամբներին, որոնք Իրաքում պայքարում են ԻՊ ծայրահեղական խմբավորման դեմ, հայտնում է ՌԻԱ Նովստի գործակալությունը France Presse-ի վրա հղումով:

Ըստ դատախազի մամուլի քարտուղար Վիմ դե Բրյուհնի, Նիդերլանդների օրենքները նախկինում արգելում էին իրենց քաղաքացիների մասնակցությունը մարտական գործողություններին այլ երկրների բանակների կազմում, սակայն այս դեպքում արգելքն այլևս չի գործում:

No surrender բայքերների շարժման նախագահ Կլաաս Օտտին պետական հեռուստաեթերում հայտարարել է, որ իր բայքերներից երեքն արդեն մեկնել են Իրաք:

No surrender-ի առաջնորդը նաև ցույց է տվել լուսանկարները, որոնք հրապարակել է սոցցանցում անդամներից մեկը, պատկերված է քուրդ դաշնակիցների հետ զինվորական համազգեստով ու Կալաշնիկովի ինքնաձիգով:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---