ԱՊԼ-ն սատարում է Իրաքին իսլամիստների դեմ պայքարում

ԱՊԼ-ն սատարում է Իրաքին իսլամիստների դեմ պայքարում

PanARMENIAN.Net - Ավստրալիան իր զինվորականներին Իրաք կուղարկի սատարելու Իրաքի անվտանգության ուժերին «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ պայքարում: Այդ մասին Իրաք այցելությունից հետո հայտնել է Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլիա Բիշոպը:

Ըստ նրա, ավստրալացիները միայն խորհրդատվություն կիրականացնեն, Ավստրալիան մտադիր չէ ցամաքային զորքեր ուղարկել Իրաք մասնակցելու համար բուն գործողություններին: Բիշոպը նշել է, որ Իրաքի իշխանությունները չեն խնդրել Ավստրալիային մասնակցել ցամաքային գործողությանը:

Ավստրալիան առաջիններից մեկն էր, ով սատարեց օդային հարվածներին ԻՊ դիրքերին, հայտնում է gordonua.com-ը: Մինչդեռ հոկտեմբերի 19-ին պատվիրակությունը, որի կազմում էին Արաբական պետությունների լիգայի ղեկավարության անդամներ, հանդիպել են Բաղդադում Իրաքի ղեկավարության հետ, աջակցություն հայտնել ԻՊ դեմ պայքարում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ էլ Արաբիի և այլ բարձրաստիճան դիվանագետների այցը Բաղդադ, հավանաբար, վկայում է այն մասին, որ Իրաքի և նրա հարևան սունի երկրների դիրքորոշումները մերձեցել են:

Ինչպես հայտնել է Էլ Արաբին, նա և իր գործընկերները (Քուվեյթի ԱԳ նախարար Սաբահ ալ Հալեդ ալ Սաբահը և Մավրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ահմադ Ուլդ Թեղուեդին) հանդիպել են Իրաքի ղեկավարությանը և հուսով են, որ կկարողանան նպաստել «իրավիճակի կայունացմանը» երկրում:

Ըստ Էլ Արաբիի, ԱՊԼ երկրները կցանկանային առաջընթաց տեսնել Իրաքի կայունության ու առաջընթացի գործում, չնայած առկա դժվարություններին: Նա հավելել է, որ ամբողջ արաբական աշխարհը շատ բարդ շրջանում է ապրում, որն աննախադեպ է պատմության մեջ, և որին բնորոշ են ժամանակակից դարաշրջանին անհարիր գաղափարներ ու գաղափարախոսություն: ԱՊԼ ղեկավարը հայտարարել է, որ Իրաքում ահաբեկչության դեմ պայքարելն ամբողջ աշխարհի պարտականությունն է:

ԱՊԼ ներկայացուցիչների պատվիրակության հետ համատեղ մամուլի ասուլիսում Իրաքի ԱԳ նախարար Իբրահիմ Ջաաֆարին հայտարարել է, որ որակապես նոր հարաբերություններն Իրաքի ու հարևանների միջև հնարավոր դարձան շնորհիվ մի շարք խորհրդակցությունների, այդ թվում անցած շաբաթ Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած խորհրդաժողովի:

Ջաաֆարին նշել է, որ որոշ արաբական պետություններ խոստացել են օգնել Իրաքին զենքով, հումանիտար աջակցություն ցուցաբերել, ավիացիան գործի դնել ու հետախուզական տվյալներ տրամադրել: Ցամաքային զորքերի մասնակցության մասին Իրաքի տարածքում առայժմ խոսք չկա:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---