Ի՞նչ կտա ԵՏՄ-ն ՀՀ-ին՝ դրամական միջոցներ, անվտանգության երաշխիքներ և ստատուս քվո Արցախում

Ի՞նչ կտա ԵՏՄ-ն ՀՀ-ին՝ դրամական միջոցներ, անվտանգության երաշխիքներ և ստատուս քվո Արցախում

PanARMENIAN.Net - Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի ու Ղրղզստանի ինտեգրումը Եվրասիական միությանը (ԵՏՄ) Ռուսաստանի համար տարեկան 5,2 մլրդ դոլար կարժենա միայն ուղիղ ծախսերի գծով, գրում է Գազետա.ռու-ն:

Գազետա.ռու-ն հաշվել է Մոսկվայի վնասները նախագծից: Բելառուսը կարողացավ իր օգտին կարգավորել տևական վեճը Մոսկվայի հետ նավթամթերքի մաքսատուրքերի շուրջ: Նախկինում Բելառուսը, ներմուծելով ռուսական նավթը առանց մաքսատուրքի, ՌԴ բյուջե էր վերադարձնում այդ նավթից ստացած նավթամթերքի արտահանումից ստացած տուրքը: Այժմ տուրքը կմնա Բելառուսում, ինչը Մինսկին լրացուցիչ կբերի 1,5 մլրդ դոլար:

Ղազախստանը դեռևս ավելի շուտ տուժում է Մաքսային միությանը անդամակցելուց: Արտահանումը նվազել է 4 տոկոսով (7 մլրդ դոլար), իսկ ներմուծումը աճել է 17 մլրդ դոլարով: Աստանան ամեն անգամ Մոսկվայի առջև բարձրացնում է ռուսական «Գազպրոմի» ենթակառուցվածքներով իր գազը դեպի Եվրոպա ինքնուրույն արտահանելու հարցը: Ղազախստանն օգտվում է Եվրասիական զարգացման բանկի ներդրումային պորտֆելից: ԵԶԲ կուտակած ներդրումային պորտֆելը ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է մոտ 5,27 մլրդ դոլար, որից շուրջ 33 տոկոսը ուղղվում է Ղազախստանում իրականացվող նախագծերին:

ԵՏՄ-ին Ղրղզստանի «դյուրին անդամակցության» հարցը 1 մլրդ դոլար է: Գումարը կհատկացնի Մոսկվան: Այդ գումարի շրջանակում ստեղծվում է 500 մլն դոլար կանոնադրական կապիտալով զարգազման հիմնադրամ, նույնքան կկազմի արտոնյալ վարկը: Ընդ որում Ղրղզստանի ՀՆԱ-ն կազմում է ընդամենը 6,5 մլրդ դոլար: Գումարը հատկացվում է ղրղզական տնտեսության համար մաքսային տուրքերի կրկնապատկումը մեղմելու համար, որի առյուծի բաժինը չինական ապրանքների կրկնակի արտահանումն է կազմում:

ԵՏՄ անդամակցության «մուտքի տոմսի» արժեքի բարձրացման ու բանակցություների ձգձգման մարտավարություն կիրառեց նաև Հայաստանը և, կարծես, չտուժեց, գրում է պարբերականը: «Երկիրը կստանա ԵՏՄ տարածք ներմուծված ապրանքների մաքսատուրքերի գումարների 1,13 տոկոսը: Բացի այդ մինչև 2022 թ. մի շարք ապրանքների համար (այդ թվում մսի ու մսամթերքի դեպքում) կկարողանա կիրառել ԵՏՄ դրույքներից տարբերվող մաքսատուրքեր, անցած շաբաթ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը»,-ասվում է հոդվածում:

«Դառնալով ԵՏՄ անդամ՝ Հայաստանը հավակնում է, որ գազի գինը կնվազի մեկ երրորդով՝ 270 դոլարից մինչև 180 դոլար» (իրականում, ՀՀ հետ սահմանին գազի գինն այժմ 189 դոլար է 1000 խմ համար՝ խմբ.): «Բայց գլխավորն այն է, որ Հայաստանն, անդամակցելով ԵՏՄ-ին, անվտանգության երաշխիքներ է ստանում հարևան Ադրբեջանի հետ տևական հակամարտությունում և պահպանում է ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում»,-ասվում հոդվածում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---