Տարկետման իրավունքը կարող է ամբողջությամբ հանվել. Օրինագծի շուրջ քննարկումներ կանցկացվեն

Տարկետման իրավունքը կարող է ամբողջությամբ հանվել. Օրինագծի շուրջ քննարկումներ կանցկացվեն

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը և Թևան Պողոսյանը ՀՀ կառավարությանն են ներկայացրել օրենքների նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է հանել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը:

Կառավարության հոկտեմբերի 23-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հարցն ունի հասարակական մեծ հնչեղություն, առնչվում է հասարակության լայն շերտերին:

«Կարծում ենք, որ հարցի վերաբերյալ վերջնական եզրակացության ձևավորման համար անհրաժեշտ է կազմակերպել քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ լայն քննարկումներ»,- ընդգծել է վարչապետը, գրում է Panorama.am-ը:

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ընդունվելու պարագայում բարձրագույն կրթություն ստանալ, իսկ այնուհետև՝ գիտությամբ զբաղվել ցանկացողների համար իրապես կապահովվի հավասար մեկնարկային հնարավորություն:

«Գաղտնիք չէ, որ մեզանում առկա է մի տենդենց, ըստ որի արական սեռի ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, ցանկանալով խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից, ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ, շատ հաճախ, նույնիսկ չկարևորելով մասնագիտական կողմնորոշումը: Բակալավրիատից հետո նրանք շարունակում են իրենց ուսումը սկզբում մագիստրատուրայում, այնուհետև՝ ասպիրանտուրայում, որն ավարտելուց և թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո, շատ հաճախ չեն զբաղվում գիտական գործունեությամբ: Դրանով նման մարդիկ խոչընդոտում են այն ուսանողներին (մագիստրանտներին, ասպիրանտներին), ովքեր իրապես ցանկանում են զբաղվել գիտությամբ և իրենց նպաստը բերել հասարակական զարգացման ամենատարբեր ոլորտներին, ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությանը:

Կարծում ենք, որ արական սեռի այն քաղաքացիները, ովքեր իսկապես ցանկանում են ստանալ բարձագույն կրթություն, իսկ հետո նաև զբաղվել գիտական գործունեությամբ, դա կարող են անել պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո ևս»,- նշվում է հիմնավորման մեջ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---