Սարգսյան-Օլանդ-Ալիև հանդիպումը կկայանա Ելիսեյան պալատում․ Օրը նույնպես հայտնի է

Սարգսյան-Օլանդ-Ալիև հանդիպումը կկայանա Ելիսեյան պալատում․ Օրը նույնպես հայտնի է

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ համատեղ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 27-ին՝ Ելիսեյան պալատում: Ինչպես տեղեկացնում է France-Presse-ը, հանդիպման նպատակն է օգոստոսին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունից հետո երկխոսության վերականգնումը: Բացի այդ, Օլանդը նաև առանձնազրույցներ կունենա երկու երկրի ղեկավարների հետ։

Հուլիսի 28-ից ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների էր դիմել թե հայ-ադրբեջանական սահմանին, թե Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցել են հայկական կոմի կորուստները:

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Մայիսին տարածաշրջան այցի ժամանակ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ պատրաստ է իր երկրում ընդունել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին ու ՄԽ համանախագահներին։ Այն մասին, որ Ֆրանսիայի նախագահը հոկտեմբերին Փարիզումկհանդիպի նախագահներ Սարգսյանին ու Ալիևին, սեպտեմբերի սկզբին հայտարարել էր Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն։

Դեսպանը նաև նշել է, որ հանդիպմանը քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներն ու խաղաղ գործընթացի խնդիրները:

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը վերջին անգամ հանդիպել էին սեպտեմբերի 4-ին՝ Ուելսում։ Հանդիպմանը մասնակցել էին նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, նշվել էր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մեծ խաղաղ պայմանագրի անհրաժեշտությունը:

Կողմերը քննարկել էին բանակցային ներկա փուլին ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին վերաբերող հարցեր, ինչպես նաև իրենց դիրքորոշումը ներկայացրել բանակցային գործընթացի վերաբերյալ:

Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---