ԵԱՀԿ ՄԽ. ՀՀ-ի անդամակցումը ԵՏՄ-ին չի անդրադառնա ղարաբաղյան կարգավորման վրա

ԵԱՀԿ ՄԽ. ՀՀ-ի անդամակցումը ԵՏՄ-ին չի անդրադառնա ղարաբաղյան կարգավորման վրա

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խաղաղ պայմանագրի հիմնարար հարցերի լուրջ քննարկումներ են ակնկալում Սարգսյան-Ալիև առաջիկա փարիզյան հանդիպումից:

Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ համատեղ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 27-ին՝ Ելիսեյան պալատում: Հանդիպման նպատակն է օգոստոսին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունից հետո երկխոսության վերականգնումը: Բացի այդ, Օլանդը նաև առանձնազրույցներ կունենա երկու երկրի ղեկավարների հետ։

Ինչպես ասվում է ԵԱՀԿ ՄԽ մամուլի հաղորդագրության մեջ, համանախագահները կարծում են, որ Սոչիում և Ուելսում կայացած հանդիպումները «բանակցային կանալ» են ստեղծել կողմերի միջև: «Մենք ակնկալում ենք խաղաղ պայմանագրի հիմնարար հարցերի լուրջ քննարկումր: Հուսով ենք նաև, որ նախագահները կպայմանավորվեն փոխադարձ վստահության ու թափանցիկության հաստատման միջոցների մասին: Համանախագահները պատրաստ են ուժերի ներածին չափով աջակցել դրան»:

Սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի ունեցավ երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը:Կողմերը քննարկեcin բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները: Նախագահները օգոստոսի 10-ին Սոչիում հանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

«Համանախագահները կարծում են, որ Մինսկի խումբը միակ ձևաչափն է, որին կողմերը վստահում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները նաև հրապարակավ հայտարարել են, որ սատարում են ՄԽ ջանքերին, և մենք պատրաստ ենք օգնել կողմերին խաղաղության հասնելու գործում»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, համանախագահները կարծում են, որ Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին չի անդրադառնա կարգավորման վրա: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված է Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների քաղաքական կամքից, ոչ թե այս կամ այն պայմանագրին ու դաշինքին միանալուց: Համանախագահները հուսով են, որ վերջին շփումների արդյունքում կողմերը կկարողանան տրամադրվել խաղաղության»:

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը: Այն ուժի մեջ է մտնում 2015-ի հունվարի 1-ից ԵՏՄ բոլոր անդամների՝ ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի վավերացումից հետո:

Միջնորդները հրաժարվել են մեկնաբանել Լեռնային Ղարաբաղում օրերս մենկարկող ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը:

Դիվերսանտների դատավարությունը կսկսվի հոկտեմբեի 27-ին Ստեփանակերտում: Դիվերսանտների գործով կա երկու մեղադրյալ՝ Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, որոնց մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ Քրեական օրենսգրքով նախատեսված 316-րդ հոդվածով` լրտեսությունը, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելը, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մարդուն բացահայտ առևանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից, Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով` սպանությունը`զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով և ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և14-րդ կետերով` կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---