Հաստատվել է Ժան Կլոդ Յունկերի Եվրահանձնաժողովի կազմը. Աշխատանքը կսկսվի նոյեմբերի 1-ից

Հաստատվել է Ժան Կլոդ Յունկերի Եվրահանձնաժողովի կազմը. Աշխատանքը կսկսվի նոյեմբերի 1-ից

PanARMENIAN.Net - ԵՄ երկրների պետության ու կառավարության ղեկավարները հոկտեմբերի 23-ին հաստատել են Ժան Կլոդ Յունկերի Եվրահանձնաժողովի կազմը: Հանձնաժողովն աշխատանքը կսկսի նոյեմբերի 1-ից, ասվում է Եվրախորհրդի կոմյունիկեում:

«Եվրախորհուրդը նշանակել է նոր Եվրահանձնաժողովի կազմը 2014 թ. նոյեմբերի 1-ից մինչև 2019 թ. հոկտեմբերի 31-ը ժամկետի համար»,-ասվում է փաստաթղթում:

Եվրախորհրդարանը քվեարկել է Յունկերի ԵՀ ամբողջ կազմի համար հոկտեմբերի 22-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Եվրահանձնաժողովի նոր կազմը կփոխարինի Ժոզե Մանուել Բարոզուի կազմը, որը գլխավորում էր ԵԽ գործադիր մարմինը շուրջ 10 տարի:

Ավելի վաղ Հարևանության եվրոպական քաղաքականության հարցերի գծով հանձնակատար Յոհաննես Հանը իր գրավոր պատասխանում Եվրախորհրդարանի պատգամավորներին նշել էր, որ Եվրահանձնաժողովը մեկ տարվա ընթացքում նախատեսում է վերանայել Հարևանության եվրոպական քաղաքականությունը:

«Նախագահ Յունկերը խնդրեց ինձ վերանայել և առաջարկել նոր ուղիներ իմ նոր մանդատի գործողության առաջին տարում, ես դիտարկում եմ այդ խնդիրը որպես կարևոր և անհետաձգելի»,-գրել է Հանը:

Հանձնակատարի թեկնածուն վստահություն է հայտնել որ Հարևանության եվրոպական քաղաքականությունը պետք է ճկուն դառնա, քանի որ ԵՄ հարևան երկրները չափազանց տարբեր են միակողմանի մոտեցման համար: «Հարևանության քաղաքականությունը պետք է կարողանա ավելի արագ արձագանքել մարտահրավերներին ու ճգնաժամերին»,-գրել է հանձնակատարի թեկնածուն:

Նա նշել է, որ հարևանության քաղաքականությունը պետք է աշխատի, կողմնորոշվելով ոչ միայն երկրների, այլ նաև գործակցության առանցքային ոլորտների ուղղությամբ, ինչպիսիք են, օրինակ, էներգետիկան, ազատ առևտուրն ու միգրացիան:

Հանը կարևորել է տարբերակված մոտեցումը կախված յուրաքանչյուր երկրում տիրող իրավիճակից:

«Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան արևելքում, ինչպես նաև Մարոկկոն ու Թունիսը հարավում ցանկանում են առաջ շարժվել բարեփոխումների գործընթացում և սերտ կապեր ձևավորել ԵՄ հետ: Ես կապահովեմ, որ նրանք անհրաժեշտ աջակցություն ստանան, մշակված առանձին յուրաքանչյուր երկրի համար, շարունակելու համար քաղաքական ու տնտեսական բարեփոխումները»,-ասել է Հանը:

Նա նաև նշել է, որ արևելքում կլինի Ուկրաինայի ճգնաժամի հանգուցալուծումը, հարավում՝ օգնությունը Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը, ինչպես նաև իրավիճաը Լիբիայում:

Հանը նաևա հայտարարել է, որ առաջիկա 5 տարիներին ԵՄ հետագա ընդլայնում չի նախատեսվում: «Պետք է իրատես լինել՝ այդ ընթացքւմ ԵՄ գործընկերներից ոչ մեկը պատրաստ չի լինի անդամակցել ԵՄ-ին»,-ասել է նա Եվրախորհրդարանում լսումների ժամանակ:

Յոհաննես Հանը պնդում է, որ հարևանության եվրոպական քաղաքականությունը ուղղված չէ Ռուսաստանի դեմ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---