9 ամսում SWIFT համակարգով արժութային փոխանցումների ծավալն Առէկսիմբանկում ավելացել է 63%24 հոկտեմբերի 2014 - 13:13 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում 2014 թվականի 9 ամիսների ընթացքում` 2013 թվականի միևնույն ժամանակահատված համեմատ, SWIFT համակարգով իրականացված արժութային փոխանցումների ծավալն ավելացել է 63%-ով: Ընդ որում` դեպի Հայաստան կատարված փոխանցումներն ավելացել են 35%-ով, իսկ Հայաստանից դուրս` 78%-ով: Փոխանցումների գծով առաջատար է մնում Ռուսաստանի Դաշնությունը, երկրորդ տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ն և հետո միայն` ՄԱԷ և Չինաստանը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իրականացնում է առանց հաշվի բացման միջազգային դրամական փոխանցումներ «MoneyGram», «Anelik», «Быстрая почта», «Unistream», «Avers», «IntelExpress», «Sigue Money Transfer», «RIA Money Transfer» համակարգերով, «Գազպրոմբանկ-Էքսպրես» առանց հաշվի բացման անվանական դրամական փոխանցումներ` Ռուսաստանից Հայաստան, ինչպես նաև բանկոմատների միջոցով արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանի և Հայաստանի միջև` միևնույն քարտային հաշվին կցված երկու միջազգային քարտերով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |