9 ամսում SWIFT համակարգով արժութային փոխանցումների ծավալն Առէկսիմբանկում ավելացել է 63%

9 ամսում SWIFT համակարգով արժութային փոխանցումների ծավալն Առէկսիմբանկում ավելացել է 63%

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում 2014 թվականի 9 ամիսների ընթացքում` 2013 թվականի միևնույն ժամանակահատված համեմատ, SWIFT համակարգով իրականացված արժութային փոխանցումների ծավալն ավելացել է 63%-ով: Ընդ որում` դեպի Հայաստան կատարված փոխանցումներն ավելացել են 35%-ով, իսկ Հայաստանից դուրս` 78%-ով: Փոխանցումների գծով առաջատար է մնում Ռուսաստանի Դաշնությունը, երկրորդ տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ն և հետո միայն` ՄԱԷ և Չինաստանը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իրականացնում է առանց հաշվի բացման միջազգային դրամական փոխանցումներ «MoneyGram», «Anelik», «Быстрая почта», «Unistream», «Avers», «IntelExpress», «Sigue Money Transfer», «RIA Money Transfer» համակարգերով, «Գազպրոմբանկ-Էքսպրես» առանց հաշվի բացման անվանական դրամական փոխանցումներ` Ռուսաստանից Հայաստան, ինչպես նաև բանկոմատների միջոցով արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանի և Հայաստանի միջև` միևնույն քարտային հաշվին կցված երկու միջազգային քարտերով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---