ՆՈւՌ ծրագիրն ընդլայնվել է. Անվճար համակարգիչ են ստացել Արցախի ևս 6 շրջանի դպրոցականներ24 հոկտեմբերի 2014 - 17:11 AMT PanARMENIAN.Net - ՆՈւՌ ծրագիրը մեծացրել է իր գործունեության աշխարհագրությունը: Եթե նախորդ տարիներին արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի նվիրած XO համակարգիչները բաշխվում էին Ստեփանակերտի, Շուշիի և Քարին տակի 1-ից՝ 4-րդ դասարանցիներին և ուսուցիչներին, ապա այս տարի ծրագիրն ընդարձակվել է ու այժմ ընդգրկում է 6 նոր շրջան՝ Հադրութի, Բերձորի, Քարվաճառի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի: 2014-2015 ուստարում 1-ից՝ 4-րդ դասարանցիներին հանձնված XO դյուրակիր համակարգիչներից բացի նաև Ստեփանակերտի և Շուշիի 6-րդ դասարանցիներն են ստացել Class Mate համակարգիչներ:Վերջիններս նախատեսված են պատանիների համար՝ աշխատում են Windows 8–ի հիման վրա, որը թույլ է տալիս մշակել տեքստերը, աղյուսակներ կազմել, աշխատանքները ներկայացնել գեղարվեստորեն, տեսանյութեր ու խաղեր ստեղծել, ինչպես նաև մուտք դեպի համացանց: Նոր համակարգչն ունի նկարելու և գունավորելու ծրագրեր, համացանցային տեսախցիկ` ձայնագրիչով, որոնք թույլ են տալիս լուսանկարել ու տեսագրել, հետագայում նաև խմբագրել այդ նյութերը: Բացի այդ, համակարգչով կարելի է գրքեր ընթերցել, որոնք կօգնեն աշակերտներին սովորել: ԼՂՀ-ում և ՀՀ-ում արդեն 7100 երեխա է նոր համակարգիչ ստացել, որոնցից 750-ը Class Mate տիպի են: Համակարգիչները հանձնելուց առաջ դպրոցների ուսուցիչները վերապատրաստվել են: Նոր ուսումնական ռազմավարություն (ՆՈւՌ) ծրագրի կարգախոսն է «Մեկական համակարգիչ յուրաքանչյուր երեխային»: Կրթական ծրագիրը մշակվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում և կիրառվում է աշխարհի շատ երկրներում: Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում 2011-ից այն իրագործում է «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը՝ ԼՂՀ կառավարության և Հայ բարեգործական ընդհանուր միության հետ գործակցությամբ: Երբ Արցախի կառավարությունն ինտերնետային կապ ապահովի, հիմնադրամը կշարունակի համակարգիչներ հանձնել Արցախի մյուս համայնքների դպրոցներին: Համակարգիչները երեխաներին նվիրում են: ՆՈւՌ–ի նպատակներից մեկն է կրթության ոլորտի մասնագետներին նախապատրաստել` համակարգիչները դասարաններում արդյունավետ կիրառելու մանկավարժական նոր մեթոդներ առաջարկելով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |