Հայաստանում հրավիրվել է Մարդկային ռեսուրսների կառավարման տարածաշրջանային 3-րդ համաժողովը24 հոկտեմբերի 2014 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ՄՌ ասոցիացիայի և «Կասկադ Քնսալթընթս» ընկերության կողմից կազմակերպվող ամենամյա համաժողովը նպատակ ունի ուսումնասիրելու տարածաշրջանի արդի ՄՌ մարտահրավերները և ներկայացնելու դրանց հնարավոր լուծումները: Ավանդական դարձած համաժողովում այս տարի ներկայացվել են ՄՌ համաշխարհային չափորոշիչները, ուսումնասիրության արդյունքները և տարածաշրջանում ՄՌ մասնագիտության նկատմամբ որակական որոշակի պահանջներ ներկայացնելու անհրաժեշտությունը, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ: Համաժողովում հետաքրքիր ելույթներով են ներկայացել տարածաշրջանի ՄՌ առաջատար մասնագետները, ինչպես նաև Եվրոպական ՄՌ ասոցիացիայից (EAPM), ՄՌ սերտիֆիկացման ինստիտուտից (HRCI), «Մայլսթոնս («Milestones») և «Թոմ Հանթ» («Tom Hunt») ընկերություններից հրավիրված հատուկ հյուրերը: Տարածաշրջանում ՄՌ մասնագիտության ստանդարտացմանն ուղղված այս համաժողովում ՄՌ սերտիֆիկացման ինստիտուտի հետ կնքվել է համագործակցության պայմանագիր, ինչը հայաստանցի մասնագետներին հնարավորություն կընձեռի ստանալու միջազգային ճանաչում և հեղինակություն վայելող` Մարդկային ռեսուրսների բիզնես մասնագետի (HRBP), Մարդկային ռեսուրսների կառավարիչի (HRMP) և այլ մասնագիտական որակավորումներ: Պայմանագիրը նախատեսում է նաև ՄՌ որակավորման քննության նախապատրաստման դասընթացներ, որոնք իրականացնելու են ՄՌ սերտիֆիկացման ինստիտուտի պաշտոնական գործընկերը` «Կասկադ Քնսալթընթս» ընկերությունը: Դասընթացները կազմակերպվելու են՝ ՄՌ սերտիֆիկացման պլանավորման ընկերության (HRCP) նյութերով և ծրագրով: «Այսօր կարող ենք վստահությամբ նշել, որ Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում հստակ դինամիկա է նկատվում ինստիտուցիոնալացման, համակարգման և կազմակերպությունում ՄՌ դերի արժևորման առումով, և ժամանակն է, որ լինեն հստակ չափորոշիչներ ՝ «միևնույն ալիքի վրա լինելու» և համաշխարհային միտումներին համընթաց քայլելու համար»,-ասել է Հայաստանի ՄՌ ասոցիացիայի նախագահ, «Կասկադ Քնսալթընթս» ընկերության տնօրեն Արփի Կարապետյանը: Համաժողովի գլխավոր հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է, իսկ բրոնզե հովանավորը՝ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերությունը: «Հաճելի է արձանագրել, որ տարեցտարի ավելանում է նույն նպատակի շուրջը համախմբվելու ցանկություն ունեցող ընկերությունների թիվը: Աշխատավայրում մարդկային ռեսուրսների վարչության կարևոր դերակատարումը լուրջ հիմք է առողջ միջավայր ձևավորելու հարցում: Այս համաժողովը մասնագետների համար կարևոր հարթակ է` աշխատակիցների դերը գնահատելու, նրանց հուզող հարցերի լուծման ուղիները գտնելու և աշխատանքային հաճելի միջավայր ձևավորելու համար: Բոլորին մաղթում եմ արդյունավետ աշխատանք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Այս համաժողովի ձեռքբերումներից մեկն էլ համեմատաբար կարճ ժամանակահատվածում Եվրոպական ՄՌ ասոցիացիային (EAPM) անդամակցելու հնարավորությունն է, որը հայաստանցի ՄՌ մասնագետների համար դուռ կբացի դեպի մասնագիտական աղբյուրները` դառնալով փորձի փոխանակման նոր հարթակ։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |