Ղարաբաղում դատարաններին ավելի շատ են վստահում, քան մյուս հետխորհրդային երկրներում

Ղարաբաղում դատարաններին ավելի շատ են վստահում, քան մյուս հետխորհրդային երկրներում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը գերազանցում է բոլոր հետխորհրդային երկրները դատական համակարգին վստահության մակարդակով:

Ըստ ամերիկյան սոցհետազոտությունների Gallup կենտրոնի, դատական համակարգին ամբողջովին վստահում է բնակչության 72 տոկոսը:

Հատկանշական, է, որ Ղարաբաղում կրկնակի անգամ ավելի են վստահում դատարաններին, քան Հայաստանում, որտեղ բնակչության 49 տոկոսը չի վստահում դատարաններին: Վստահելու մասին հայտարարել է միայն 30 տոկոսը, հայտնում է Armenianow.com-ը:

Թեև հետազոտողները չեն պարզաբանում թե ինչով է հիմնավորված վստահության նման բարձր տոկոսը, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը բացատրում է դա ընդհանուր առմամբ պետական ատյանների հանդեպ վստահության բարձր մակարդակով:

«Այդ վստահությունը նվաճվել է տարիների ընթացքում, պետական ինստիտուտների հանդեպ վստահության աճը փոքր հասարակությունների յուրահատկությունն է: Պետք է նշել, որ Արցախի ժողովուրդը բավականին դրական է վերաբերվում ոստիկանության հետ գործակցությանը, ինչը բարձրացնում է նաև վստահությունը ոստիկանության ու դատարանների հանդեպ»,-ասել է նա:

Ընդ որում, նա նշել է, որ դատարանների հանդեպ բարձր վստահությունը չի նշանակում, որ դատարանները լիովին անկախ են:

Մինչդեռ հարևան Ադրբեջանում դատարաններին վստահում է բնակչության 41 տոկոսը, 31-ը՝ չի վստահում: Վրաստանում դատարաններին վստահում է բնակչության 51 տոկոսը, Բելառուսում ու Էստոնիայում՝ 47 տոկոսը: Ռուսաստանում դատարններին վստահում է բնակչության 54 տոկոսը:

Ըստ տարբեր հարցումների, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, հանրապետության չճանաչված կարգավիճակին, պատերազմի սպառնալիքին ու այլ խնդիրներին հակառակ, շատ ավելի դրական է տրամադրված, քան մյուս հետխորհրդային երկրները: Ավելի վաղ, ըստ Gallup-ի և Healthways-ի հարցումների, Լեռնային Ղարաբաղը 14 տոկոս երջանիկ բնակչությամբ առաջ անցավ Հայաստանից, որտեղ իրեն երջանիկ է համարում բնակչության 8 տոկոսը, Ադրբեջանից, որտեղ երջանիկ է 9 տոկոսը, Թուրքիայից (11) և Վրաստանից 7 տոկոս երջանիկ բնակչությամբ: Ադրբեջանն ու Հայաստանը 111 և 112 տեղերում են երջանկության վարկանիշով:

Լեռնային Ղարաբաղի բնակչությունը նույնքան երջանիկ է, որքան Մակեդոնիայի, Հարավային Կորեայի, Ռումինիայի, Մոլդովայի, Հորդանանի ու Իրանի բնակչությունը: Ղարաբաղը կիսում է 75-80 տեղերը երջանկության վարկանիշում վերոնշյալ երկրների հետ: Իսկ ավելի վաղ The Children’s society-ի կազմակերպած հարցումը պարզեց, որ Հայաստանը երրորդն է աշխարհում մանկական երջանկության ցուցանիշով Մակեդոնիայից ու Նիդերլանդներից հետո: Ռուս երեխաները հայտնվել են 19-րդ տեղում, իսկ ցուցակը եզրափակում են Թուրքիան, ԱՄՆ, Կանադան, Իտալիան ու Լեհաստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---