Եռյակի 2-րդ հանրահավաքը. Առանցքում իշխանափոխության հարցն է 24 հոկտեմբերի 2014 - 20:06 AMT PanARMENIAN.Net - Ինչպես և նախատեսված էր, Ազատության հրապարակում այսօր՝ հոկտեմբերի 24-ին, կայացավ Ազգային ժողովի ոչ իշխանական եռյակի՝ «Հայ ազգային կոնգրես»–ի, «Բարգավաճ Հայաստան»–ի և «Ժառանգության» երկրորդ հանրահավաքը, որին մասնակցում էին նաև երեք ուժի առաջնորդները։ Հրապարակը բազմամզարդ էր, ու եթե նախորդ հանրահավաքին՝ հոկտեմբերի 10-ին, հիմնական ելույթները Րաֆֆի Հովհաննիսյանինն ու Լևոն Տեր-Պետրոսյանինն էին, այսօր, ինչպես և ԲՀԿ առաջնորդը խոստացել էր, գլխավոր ելույթն իրենն էր: Հանրահավաքը վարող ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, դիմելով հավաքվածներին, նշեց, թե ժողովրդի ձայնն է, որ սարսուռի մեջ է գցում ժողովրդի հանդեպ առհամարանքով լցված իշխանություններին: Առաջիններից ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով նշեց, թե այսօր գործելու են կոնկրետ: Նա կոչ արեց համակարգիչներով հանրահավաքին հետևողներին գալ Ազատության հրապարակ ու միանալ շարժմանը: «Այստեղ է հայ ժողովրդիր լավագույն մասը, պատմություն ստեղծով մասը, եկեք, միացեք հայ ժողովրդին, կողքից խելոք-խելոք մի խոսեք»,- ասաց նա՝ կոչ անելով նաև նույն կերպ վարվել մտավորականներին, որոնք պետք է դադարեն «կոչումների սպասել»: ՀաջորդըՀայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանի ելույթն էր, որը նշեց՝ ոչ թե Սահմանադրությունն է պետք փոխել, այլ այն խախտող իշխանությունը: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանն իր հերթինհայտարարեց, որ այս հարթակ եկել են պարտադրված, ստիպողաբար, որովհետև այլընտրանք չկա՝ երկիրը ծանր վիճակում է, և եթե այսպես շարունակվի, ապա ինքնիշխանությունը կարող է վտանգվել։ Նա նշեց, որքանդել գործող համակարգը հնարավոր է միայն իշխանափոխությամբ: Խոսքը փոխանցվեց ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որը նշեց, թե նոր համաժողովրդական շարժման առաջին (հոկտեմբերի 10 - խմբ.) ու երկրորդ հավաքների բազմամամրդկությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ում իշխանափոխության գործընթաց է սկսվել, «որը հաջողությամբ պսակվելու լուրջ հեռանկար ունի»: ՀԱԿ առաջնորդը հորդորեց իրենց ընդդիմադիր համարող որոշ մարգինալների հիստերիկ արձագանքներին լուրջ չվերաբերել. «Նման հակազդեցությունը բնական է, նրանք սարսափած են շարժման հզոր ալիքից ու հաղթանակի հասնելու հեռանկարից, և կատաղի պայքար են սանձազերծել մեր դեմ` նախընտրելով, որ սարգսյանական ռեժիմը հարյուր տարի էլ մնա Հայաստանում, միայն թե երկրում իշխանափոխություն չկատարվի»,- նշեց նա, գրում է Panorama.am-ը: Նախորդ հանրահավաքում ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության մասին չխոսելը Տեր-Պետրոսյանը բացատրեց նրանով, որ գործընթացը հանրահավաքից մի քանի ժամ առաջ էր կայացել: Անդրադառնալով հարցին, նա նշեց, որ այդ գործընթացն անշրջելի է, ու արդեն տեսանելի ապագայում մեր երկիրը ապրելու և կենսագործելու է այդ համակարգի շրջանակում: «Տվյալ իրողության հետ կապված ցանկացած ջղաձգում արդեն ուշացած, անիմաստ ու վնասակար է: Ինչպիսի կառույց էլ մտնես, միևնույն է՝ կորցնելու ես քո ինքնիշխանության մի մասը: Եթե անգամ ՀՀ-ն միանար ԵՄ-ին, միևնույն է՝ զրկվելու էր իր ինքնիշխանության որոշ մասից, գուցե նույնիսկ ավելի շատ, քան ԵՏՄ-ի դեպքում»,- նշեց նա: Անդրադառնալով հանրության կողմից եռյակի գործողությունների ծրագիրը ներկայացնելու պահանջին, Տեր-Պետրոսյանն այն «վտանգավոր ու անհիմն» որակեց՝ պարզաբանելով, թե իրենք չենք կարող ու «իրավունք չունեն բոլոր քարտերը միանգամից բացել: Շարժման ստրատեգիան հայտնի է, և որևէ գաղտնիք չկա»: ՀՀ առաջին նախագահն իր ելույթը ավարտեց «մեզ սպասում է նույնիպիսի հաջողություն, ինչպիսի հաջողության հասավ Ղարաբաղյան շարժումը» խոսքերով: Հաջորդ ելույթը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանինն էր, որն առաջարկեց հավաքվածներին ինքնուրույն որոշել՝ «այսօր կամ սկզբի վերջն է, կամ վերջի սկիզբը»: «Մեզ պետք է հեղափոխություն՝ հոգու, մտքի, ազգային ապագայի, իհարկե՝ ըստ սահմանադրության: Այդ հեղափոխությունը լինելու է սահմանադրական, խաղաղ, իրավական, օրինական»,- ասաց նա: Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանն թարմացրեց կոչը, որն արել էր մեկ տարի առաջ. «Հայաստանի փրկության համար կիսել իշխանությունը ժողովրդի հետ, ստեղծել ժամանակավոր կառավարության, որ գործող իշխանությունը հրաժարական տա: Ժողովրդի տևական, ամենօրյա ճնշման ներքո մինչև 2015-ի ապրիլի 24-ը կազմակերպել խորհրդարական ու նախագահական արտահերթ և արդար նոր ընտրություններ: Սա է համազգային պահանջը»: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ազատամարտիկներն առաջարկել են այսօրվանց Ազատության հրապարակում նստացույց սկսել ու հավելեց, որ անձամբ ինքը որպես քաղաքացի միշտ պատրաստ է: Բայց որոշում կայացնելը թողեց Գագիկ Ծառուկյանին: Իր ելույթը «Ժառանգության» առաջնորդն ավարտեց «նոր Հայաստանն այնպայման գալու է» խոսքերով: Հաջորդը ու վերջինը ԲՀԿ առաջնորդի ելույթն էր, որի մասին վերջին օրերին շատերն էին խոսում ու քննարկում՝ ի՞նչ սպասել դրանից: Գագիկ Ծառուկյանը նախ շնորհակալություն հայտնեց վստահության համար ու հիշեցրեց՝ «Ծառուկյանն ամեն ինչ տեսել է, բայց երբեք չի կոտրվել, իր գործն առաջ է տարել»: «Ես գիտեմ ձեր դարդն ու ցավը, ձեր խնդիրն ու պրոբլեմը: Ես գիտեմ դրանց լուծման ձևը: Գիտեք` 2009-ի ճգնաժամից հետո Ծառուկյանն ասում էր, որ անպայման օգնություն, թեթևացում է պետք: Այսօր հազարավոր կրպակներ փակվել են, մարդիկ անաշխատանք մնացել: Ճգնաժամի ժամանակ պետք է մարդկանց աջակցել, պայման ստեղծել, որ մարդիկ չփակվեն: Ժողովրդի 95%-ը վարկի, տոկոսների տակ է: Հարցը պետք է ոչ թե խոսքով, այլ գործով լուծել»,- նշեց ԲՀԿ առաջնորդը: Գագիկ Ծառուկյանի խոսքով, ոչ մի անօրինական բան չեն անում, ուղղակի անհրաժեշտ է միասնական լինել, չշտապել, որ սկսած գործն ավարտին հասցվի: Նա նաև մի քանի դրույթ կարդաց, ըստ որոնց ակնհայտ է՝ երկիրը «ծանրագույն վիճակում է», ու Հայաստանին նոր իշխանություն է անհրաժեշտ, ինչին ի պատասխան հավաքվածները բացականչեցին «այո՜»: ԲՀԿ առաջնորդի խոսքով, իրենք իշխանափոխության կողմնակից են: «Մայդանի կոչ չենք անում, բայց մայդանի այլընտրանքը չպետք է լինի լճացումը և ամեն գնով իշխանության վերարտադրման ծրագրերի իրականացումը»,- նրա խոսքերն է մեջբերում «Առավոտ»-ը: Ծառուկյանը նաև հավելեց, որ Հայաստան-Սփյուռք հարաբերութունները պետք է վերանայվեն, օգտագործվի Սփյուռքի ներուժը, հայտարարելով, որ ԲՀԿ-ն երկրի ներսում թշնամիներ չունի: Ծառուկյանը հայտարարեց, որ հասնելու են նպատակների իրականացմանն ու այսօրվանից ամբողջ Հայաստանով միասնական շտաբերի ձևավորում են սկսում, որոնք կհամախմբեն ոչ իշխանական ուժերին ու ամբողջ ժողովրդին: «Եթե իշխանությունը շարունակի անտեսել ժողովրդական շարժումը, մենք միասնական շարժմամբ հարյուր հազարներով կպարտադրենք իշխանափոխություն և արտահերթ ընտրություններ: Մեր գործն արդար է»,- եզրափակեց Գագիկ Ծառուկյանը՝ հայտարարելով, որ ոչ մի նստացույց այսօր չի լինելու: ԲՀԿ առաջնորդի խոսքն ավարտվեց ու հավաքվածները երթով շարժվեցին Փոքր կենտրոնի փողոցներով: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |