Հայազգի լրագրողը Թուրքիայի վարչապետի խորհրդական է նշանակվել

Հայազգի լրագրողը Թուրքիայի վարչապետի խորհրդական է նշանակվել

PanARMENIAN.Net - Ստամբուլի հայկական «Ակոս» թեթրի խմբագիր Էթյեն Մահչուբյանը նշանակվել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի խորհրդական:

Ինչպես հայտնում է թուրքական Vatan-ը, Մահչուբյանն ու Դավութօղլուն ծանոթ են դեռ այն ժամանակներից, երբ վերջինս ԱԳ նախարար էր:

Մահչուբյանը վարչապետի առաջին խորհրդականն է, որը մահմեդական չէ: Նա օգնելու է Դավութօղլուին հանրության և պետության միջև հարաբերություններում, կրոնական փոքրամասնությունների հետ հարաբերություններում, ինչպես նաև ժողովրդավարացման գործում:

Մահչուբյանը գլխավորեց «Ակոսը» 2007 թ. հունվարի 19-ին Հրանտ Դինքի սպանությունից հետո: Դինքի սպանության գործով 2012-ի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու ահաբեկչության հոդվածով: Կազմակերպիչներից մեկը՝ Յասին Հայալը դատապարտվեց ցմահ բանտարկության, անմիջական կատարող Օգյուն Սամասթը 23 տարվա ազատազրկման:

Դինքի սպանության գործը դեռ փակված չէ. վերջնական պատասխան չկա կազմակերպիչների վերաբերյալ: 2013-ի սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց Էրհան Թունջելի դատը, որին կասկածում են Դինքի սպանության կազմակերպման մեջ, սակայն ազատ էին արձակել Դինքի գործով դատարանի առաջին որոշմամբ:

«Էրգենեկոնի» ու Դինքի սպանության գործով նոր դատախազ է նշանակվել Մուրադ Ինամը, որը փոխարինեց Մուամմեր Աքքաշին 2014-ի հունվարին: Աքքաշը հեռացվեց պաշտոնից կասկածյալների ցուցակն ընդլայնելու մտադրության համար, նա էր այն դատախազը, որն արտոնեց «Մեծ կաշառքի» գործով ձերբակալությունները: Կրկին դատարանի առջև կկանգնեն 18 կասկածյալներ, որոնցից Թունջելն ու Էրեին Յոլչուն արդարացվեցին առաջին նիստում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---