Քուրդ «փեշմերգաներն» ու Իրաքի նախագահի եղբայրը մեկնում են Կոբանի

Քուրդ «փեշմերգաներն» ու Իրաքի նախագահի եղբայրը մեկնում են Կոբանի

PanARMENIAN.Net - «Իսլամական պետությունն» ամեն օր 1 մլն դոլար է վաստակում նավթի առաքումների համաշխարհային շուկա թուրք միջնորդների օգնությամբ:

Ըստ Asbarez-ի, այդ մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալ Դևիդ Քոենը, ելույթ ունենալ Վաշինգտոնի «Քարնեգի հիմնադրամում»:

Ըստ նրա, կազմակերպությունն այսօր ամենահարուստ ահաբեկչական կազմավորումն է աշխարհում: Ըստ տարբեր գնահատականների, առևտուրը նավթով ԻՊ-ին օրական 1-3 մլն դոլար եկամուտ է բերում: Նավթը վաճառվում է միջնորդներին Թուրքիայում, որոնք արտերկիր են տեղափոխում այն:

Մինչդեռ արդեն հոկտեմբերի 26-ին քրդաբնակ Կոբանի կարող են ժամանել քրդական ինքնապաշտպանական ուժերի՝ «փեշմերգաների» առաջին ջոկատները, հայտնում է քրդական Rudaw գործակալությունը: Ըստ քրդական բրիգադներից մեկի ղեկավարի, ջոկատում մոտ 150 մարտիկ կլինի, զինված ծանր հրետանիով: Ջոկատը կղեկավարի ազգությամբ քուրդ Իրաքի նախագահ Մասուդ Բարզանիի եղբայրը՝ Շիհադը:

Ավելի վաղ Էրդողանը համաձայնություն տվեց, որ «փեշմերգաներն» Իրաքից Սիրիա անցնեն Թուրքիայի տարածքով, սակայն դեմ արտահայտվեց Կոբանիում գտնվող ՔԱԿ անդամներին զինելուն, որոնք նաև պայքարում են Թուրքիայի քրդաբնակ շրջանների անկախության համար:

Firat գործակալությունն, իր հերթին, գրում է, որ ԻՊ ահաբեկիչները գրեթե լիովին դուրս են մղվել քաղաքից ու արվարձաններից: «Հաղթանակն ու Կոբանիի ազատագրումն արդեն մոտ են»,-հայտարարել է քուրդ գործիչը, «Դեմոկրատական միություն» կուսակցության առաջնորդ Սալիհ Մուսլիմը:

Մուսլիմը մեկնաբանել է նաև Սիրիայի տարածքի հաշվին բուֆերային գոտի ստեղծելու Թուրքիայի ցանկությունը՝ հայտարարելով, որ նման բան չի լինի:

Նախօրեին Իրաքում ամերիկացի զինվոր է զոհվել: Ըստ Guardian-ի, ենթասպա Շոն Նիլը Իրաքում տեղակայված 1600 ամերիկացի զինվորներից մեկն է, նա զոհվել է Բաղդադում ոչ մարտական պայմաններում ստացած վիրավորումից: 19-ամյա Նիլն առաջին ամերիկացին է, որ զոհվում է Իրաքում օգոստոսի 7-ից ի վեր, երբ նախագահ Օբաման հայտարարեց ԻՊ դեմ գործողություն սկսելու մասին: «Ամերիկացիները զոհվում են Իրաքում 1991-ից ի վեր, երբ Նիլը դեռ չէր ծնվել»,-գրում է պարբերականը՝ հիշեցնելով, որ այս գործողությունն ԱՄՆ արդեն երրորդ պատերազմն է Իրաքում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---