Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ ավիաչվերթ չի կարող իրականացվել. Թույլտվություն չունեն25 հոկտեմբերի 2014 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ ավիաչվերթ իրականացնելու հայտ երբևէ չի ստացել: Այս մասին հայտարարել է Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը: «Թույլտվություն չունեն, չվերթեր չեն կարող իրականացնել»,- նշել է նա, գրում է Panorama.am-ը: Երկու օր առաջ` հոկտեմբերի 23-ին, Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինը հայտարարել էր, որ «Գրոզնի Ավիա»-ն մտադիր է նոյեմբերի 16-ից Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ չվերթ կատարել: Ըստ նրա, Ռուսաստանին միանալուց հետո սա կլինի «Սիմֆերոպոլ» օդանավակայանից իրականացվող երկրորդ միջազգային չվերթը: Ի տարբերություն դեպի Ստամբուլ հուլիսից գործող չարտերային չվերթի, Սիմֆերոպոլ-Երևան ուղղությամբ տոմս հնարավոր կլիներ ձեռք բերել ամրագրման ցանկացած համակարգով: Ցուրկինի խոսքով, հոկտեմբերի 23-ից նոր ուղղությամբ տոմսերն արդեն վաճառքում են: Ըստ նախարարի, ինքնաթիռները կթռչեն շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին, Սիմֆերոպոլից թռիչքը տեղի կունենա տեղական ժամանակով ժամը 09:00-ին: Թռիչքի տևողությունը 1 ժամ 45 րոպե է: Ուկրաինական ավիաընկերությունները դադարեցրեցին Ղրիմ թռիչքներն ընթացիկ տարվա մարտին, երբ Ղրիմը միացավ ՌԴ-ին: Սեպտեմբերի վերջում Ցուրկինը հայտարարել էր, որ Սիմֆերոպոլ-Երևան առաջին չվերթը կգործի հոկտեմբերի 10-ից: Մեկնաբանելով թուրքական ուղղությունից հրաժարվելու մասին լուրերը՝ Ցուրկինն ասել է, որ թռիչքները, հնարավոր է, դադարեցվել են մի քանի օրով՝ պայմանավորված Թուրքիայում ազգային տոների հետ: Այսօր Սիմֆերոպոլի օդանավակայանից թռիչքներ են իրականացվում դեպի Գռոզնի, Բելգորոդ, Դոնի Ռոստով: Նախկինում Սիմֆերոպոլից Երևան թռիչքներն իրականացնում էր ուկրաինական ՄԱԿ ավիաընկերությունը շաբաթական մեկ անգամ: Ղրմից միջազգային թռիչքները վերսկսվեցին հուլիսի 19-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով Վարչապետը գերմանական Fichtner–ի պատվիրակության հետ քննարկել է վերականգնվող էներգետիկայի զարգացումը ՀՀ–ում Այցը Երևան տեղի է ունենում Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |