Արամ Առաջին. Բոլոր երկրները պետք է ընդունեն Իրանի դերն ահաբեկչության դեմ պայքարում

Արամ Առաջին. Բոլոր երկրները պետք է ընդունեն Իրանի դերն ահաբեկչության դեմ պայքարում

PanARMENIAN.Net - Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ:

Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը, Լարիջանին հանդիպման ժամանակ կարևորել է հայ համայնքի դերն Իրանում հեղափոխությունից հետո, և, մասնավորապես, Իրաքի հետ պատերազմի ժամանակ: «Իրանը միշտ մեծ հարգանքով է վերաբերվել հայ համայնքին, իսկ հարաբերություններն Իրանի մահմեդականների և հայ քրիստոնյաների միջև միշտ դրական զարգացում են ունեցել»,-ասել է նա:

Կողմերը քննարկել են իրավիճակն Մերձավոր Արևելքում, Լարիջանին նշել է, որ ահաբեկչական խմբերի հզորացումը, որը հնարավոր դարձավ նաև արտաքին ուժերի աջակցությամբ, տարածաշրջանի ամենամեծ խնդիրն է: «Այդ ահաբեկչական խմբերը սպառնում են բոլոր կրոնների հետնորդներին, և հանդուրժող չեն լինի ոչ մեկի հանդեպ»,-ասել է նա:

Արամ Առաջինն իր հերթին երախտագիտություն է հայտնել Ալի Լարիջանիին երկրի հայ համայնքին աջակցելու համար: «Հայերն Իրանում օգտվում են ազատություններից, և ամուր կապեր ունեն երկրի իսլամական մեծամասնության հետ»,-ասել է նա: Ըստ կաթողիկոսի, ահաբեկչությունը «գլոբալ աղետ է և գլխավոր սպառնալիքն է բոլոր ազգերին»: «Ահաբեկչական շարժումները չարաշահում են կրոնի գործոնն իրենց նպատակներից ելնելով»,-ասել է Արամ Առաջինը:

Կաթողիկոսը նաև կարևորել է Իրանի արդյունավետ գործողություններն ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայում, Իրաքում ու Լիբանանում: «Բոլոր երկրները պետք է ճանաչեն Իրանի կարևոր ու կառուցողական դերը տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում»,-ասել է նա:

Իրանը, ԻՊ դեմ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի մաս չհանդիսանալով, ակտիվ գործում է ահաբեկիչնեի դեմ, սատարելով քրդական կազմավորումներին, զենք մատակարարելով Ասադի զորքերին, հատուկ նշանակության ջոկատներ գործուղելով Իրաք: Իրաքում իրավիճակի սրացումից ու ԻՊ գրոհից հետո Թեհրանը Բաղդադին վերադարձրեց տասնյակ ռազմատրանսպորտային ինքնաթիռներ, որոնք Իրան էին տարհանվել 90-ականների սկզբին, երբ սկսվեց «Փոթորիկ անապատում» գործողությունը և իրաքյան զորքերը ջախջախվեցին:

Իրանի հայ համայնքը հասնում է 140 հազարի: Հայերը հիմնականում ապրում են Թավրիզում, Սպահանում, Թեհրանում: Դա 80-միլիոնանոց երկրի ամենամեծ քրիստոնեական համայնքն է: Համայնքն իր ներկայացուցիչներն ունի Իրանի խորհրդարանում, գործում են բազմաթիվ մշակութային կենտրոններ, Թեհրանի նախաձեռնությամբ հայ ճարտարապետության մի շարք կոթողներ ընդգրկվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---