Ճապոնիան և Հյուսիսային Կորեան բանակցել են վերջին 10 տարում առաջին անգամ

Ճապոնիան և Հյուսիսային Կորեան բանակցել են վերջին 10 տարում առաջին անգամ

PanARMENIAN.Net - Ճապոնիան և Հյուսիսային Կորեան բանակցել են վերջին 10 տարում առաջին անգամ Փհենյանում: Ըստ BBC-ի, հանդիպմանը քննարակվել են ճապոնացի քաղաքացիների առևանգումները, որոնց համար Տոկիոն պատասխանատու է համարում Փհենյանին:

Նախորդ դարի 70-80-ականներին Ճապոնիայում որոշ մարդիկ անհետ կորել են: Տոկիոն կասկածներ ուներ, որ այդ առևանգումների ետևում Հյուսիսային Կորեան է: Ավելի ուշ Փհենյանը խոստովանեց, որ առևանգել է 13 ճապոնացու՝ հատուկ ծառայության գործակալներին վարժեցնելու համար: Գործակալներին նախատեսվում էր ճապոներեն և ճապոնական մշակույթ դասավանդել:

5 ճապոնացու թույլ տվեցին տուն վերադառնալ 2002-ին: Մյուսներն, ըստ Փհենյանի, մահացել են: Տոկիոն չի հավատում դրան և գտնում է, որ իրականում ավելի շատ մարդ է առևանգվել:

Ճապոնիան դիվանագիտական հարաբերություններ չունի Հյուսիսային Կորեայի հետ, հիմնականում այս դիմակայության պատճառով: Ճապոնիան ներկայացրել է 12 անձանց ցուցակը, որոնք կարող են մինչ օրս Հյուսիսային Կորեայում գտնվել: Ճապոնական ոստիկանությունը չի բացառում, որ առևանգվածների թիվը կարող է ավելի մեծ լինել: Առևանգվածներից ամենափոքրը, ըստ Ճապոնիայի իշխանությունների, 13 տարեկան էր, ընդհանուր առմամբ կարող է առևանգված լինել մոտ 80 մարդ:

Փհենյան այցելելու առաջակը հյուսիսկորեական կողմն արեց սեպտեմբերի 29-ին Շենյանում՝ երկկողմ խորհրդակցությունների ժամանակ: Այն ժամանակ կողմերը չկարողացան պայմանավորվել առևանգված ճապոնացիների գործով նոր հետաքննության առաջին արդյունքների հրապարակման ժամկետների մասին, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

Ընթացիկ տարվա մայիսին Ստոկհոլմում բանակցությունների ժամանակ համաձայնագիր ստորագրվեց, որով Փհենյանը պարտավորվեց մեկ անգամ ևս մանրակրկիտ հետաքննել ճապոնացիների առևանգման գործը: Հետաքննություն անցկացնելու երաշխիքներ տրվեցին ՀԿԺՀ բարձրագույն ղեկավար մարմնի՝ Պաշտպանության պետական կոմիտեի անունից, որը գլխավորում է Կիմ Չեն Ինը: Փոխարենը Տոկիոն համաձայնվեց չեղյալ համարել Փհենյանի դեմ սահմանված պատժամիջոցների մի մասը:

Նախկինում Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Եսիհիդե Սուգան հայտարարել էր, որ առևանգված քաղաքացիների հարցն առաջնային է գործող վարչակազմի համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---