ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացրել է «365» խաղարկության 6-րդ փուլը

ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացրել է «365» խաղարկության 6-րդ փուլը

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է անակնկալ մատուցել «Խոսում է քաղաքը» և «Անձնական» սակագնային պլանների «Հատուկ» փաթեթի ակտիվ բաժանորդներին:

Անակնկալ նվերները հանձնելու համար, ընկերությունն իր գլխամասային գրասենյակում հյուրընկալել է խաղարկության վեցերորդ փուլի հաղթողներին` 31 բաժանորդի: Ընթացիկ տարում իրականացված խաղարկությունների արդյունքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը MTS Ego սմարթֆոն է նվիրել արդեն 181 բաժանորդի: Իսկ ընդհանուր առմամբ ակցիայի մեկնարկից մինչև օրս` հիշատակված սակագնային պլանների բաժանորդների միջև խաղարկվել և Հայաստանի տարբեր մարզերում բնակվող բաժանորդներին է տրամադրվել 281 սմարթֆոն:

Տարեսկզբին հայտարարված «365» խաղարկությունն իրականացվում է «մեկական սմարթֆոն` յուրաքանչյուր օրվա համար» սկզբունքով:

Հերթական խաղարկության ընթացքը տեսագրվել է հոկտեմբերի 21-ին՝ առանց ընդհատման: Օգտագործվել է հատուկ մշակված Microsoft.NET Random class selection on the system time համակարգչային ծրագիրը, որը թույլ է տալիս տվյալների բազայից հաղթողներին ընտրել պատահականության սկզբունքով: Խաղարկությանը չեն մասնակցել երկկողմանի անջատված հեռախոսահամարները:

«Հատուկ» փաթեթն ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ և դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---