Հայաստանը բարելավել է ցուցանիշը Doing Business-ի վարկանիշում

Հայաստանը բարելավել է ցուցանիշը Doing Business-ի վարկանիշում

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը հրապարակել է Doing Business-ի 12-րդ վարկանիշը, որն ընդգրկում է 189 երկիր ու տարածք:

Հայաստանն ընդհանուր ցուցակում 45-րդն է՝ բարելավելով դիրքը 4 կետով նախորդ տարվա համեմատ: Բիզնեսի գրանցման պարզությամբ Հայաստանը 4-րդ տեղում է՝ բարելավելով դիրքը 1 կետով, շինարարության թույլտվություն ստանալու ցուցանիշով 81-րդն է (+ 1 հորիզոնական), էլցանցերին միանալու դյուրությամբ՝ 131-ն է (+ 1 հորիզոնական), միջազգային առևտրի հեշտության առումով՝ 110-ը (+14 հորիզոնական), հարկային վարչարարության որակով՝ 41-ը՝ (+32 հորիզոնական):

Առանձին ցուցանիշներով Հայաստանն անկում է գրանցել՝ վարկերի տրամադրում` 36-ը (-6 հորիզոնական), մինորիտար ներդրողների պաշտպանվածություն՝ 49-ը (-1 հորիզոնական): Սեփականության գրանցման պարզությամբ Հայաստանը պահպանել է 7-րդ տեղն աշխարհում:

Ըստ զեկույցի, բիզնեսի վարման ամենանպաստավոր պայմանները Սինգապուրում են, որին հաջորդում են Նոր Զելանդիան, Հոնկոնգը, Դանիան, Հարավային Կորեան, Նորվեգիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան:

Գործարար միջավայրի բարելավման գործում ամենամեծ ատաջընթացն արձանագրել են Տաջիկստանը, Բենինը, Կոնգոն, Սենեգալը, Տրինիդադն ու Տոբակոն, Ադրբեջանը, Իռլանդիան ու ՄԱԷ-ն:

Հետխորհրդային երկրներից առաջատար է Վրաստանը (15), ապա՝ Էստոնիան (17), Լատվիան (23), Լիտվան (24):

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---