Հայկական հարցը Թուրքիայի ամենակարևոր խնդիրը չէ. Մահչուփյանն իր նշանակումն անակնկալ չի համարում29 հոկտեմբերի 2014 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի խորհրդականի պաշտոնում ազգությամբ հայ գրող, լրագրող Էթյեն Մահչուփյանի նշանակումն անակնկալ էր բոլորի համար, սակայն վերջինս պնդում է, որ առաջարկն ընդունել-չընդունելու հարցում ամենևին կասկածներ չի ունեցել: «Ում էլ որ արվեր այդ առաջարկը, չէր մերժելու»,-ասել է նա: Tert.am-ը Al Jazeera-ին հղումով գրում է, որ պատասխանելով հարցին, թե արդյոք նշանակումը կապ ունի 1915-ի դեպքերի 100-ամյակի ու հայկական հարցի հետ, Մահչուփյանն ասել է. «Եթե մի քուրդ ընտրվեր, քրդական հարցին, բնականաբար, ազդելու էր, ալևի եթե ընտրվեր, ազդեցությունն ունենալու էր: Ես էլ, անշուշտ, հայկական հարցի կարգավորման մեջ իմ ներդրումը կունենամ: Սակայն հայկական հարցը Թուրքիայի ամենակարևոր խնդիրը չէ:Այս պահին այն երկրի օրակարգի մեջտեղներում տեղ գտած հարց է: Բացի այդ, ես այստեղ հայ համայնքը ներկայացնելու լիազորություններ չունեմ: Այստեղ հիմնական դերակատարը հայ համայնքն է, հայկական սփյուռքը»,-ասել է նա: Նա նշել է, թե միայնակ է և երբեք էլ համայնքին շատ մոտ չի եղել, սրանից հետո էլ մտադիր չէ լինել: «Սակայն, անշուշտ, պատմական առումով էլ խորհրդանշական նշանակություն ունի»,-ասել է նա: Ըստ Մահչուփյանի, որն ընդգրկված էր եղել նաև քրդական հարցը լուծելու համար ստեղծված հատուկ հանձնաժողովում, քրդերի համար էլ, այլոց համար էլ Թուրքիայի ներկայիս կառավարությունից լավը լինել չի կարող: Նա հայտարարել է, թե այս կառավարությունից լավը Թուրքիայում բնակվող քրդերն ու մյուսները գտնել չեն կարող: Այս կառավարությունը պատրաստ է լուծել քրդական հարցը: Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական նշանակված Էթյեն Մահչուփյանն առաջին ոչ մահմեդականն է, որ նշանակվել է այս պաշտոնին: Նա ծնվել է 1950-ին Ստամբուլում: Բարձրագույն կրթությունը ստացել է Բողազիչի համալսրարանի քիմիայի ֆակլուտետում: Այնուհետև Անկարայի համալսարանում մասնագիտացել է միջազգային տնտեսագիտության ոլորտում և 1977-1980թթ. դասավանդել նույն համալսարանում: 1980-1996 թվականներին զբաղվել է գործարարությամբ` ղեկավարելով մի շարք մասնավոր կազմակերպություններ: Ավելի վաղ Մահչուփյանը մեկնաբանել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում իր նշանակվելը` ասելով, որ անձամբ երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուից է ստացել առաջարկը: Մահչուփյանը հերքել է մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, թե ինքը ազգային փոքրամասնություններին, հայերին առնչվող հարցերի ուղղությամբ է խորհրդականի գործառույթներ իրականացնելու, քանի որ վարչապետի հետ չեն խոսել այդ մասին: «Հայկական հարցի մասին ընդհանրապես խոսք չի գնացել: Կոնկրետ որևէ հարցի վրա կանգ չենք առել: Չէ՞ որ այսօր շատ աննշան երևացող մի հարցը վաղը կարող է հանկարծ համապետական խնդրի վերածվել»,- նշել է Մահչուփյանը` հավելելով, որ հանդիպումը Դավութօղլուի հետ շատ դրական է եղել: Նրանք միմյանց ճանաչում են երկար տարիներ: Կատարվելիք աշխատանքի բովանդակության մասին զրուցելու կարիք նույնիսկ չեն զգացել: Ըստ նրա` ստացված առաջարկն անհնար էր մերժել: Ինքը Ահմեթ Դավութօղլուն անդրադառնալով նշանակմանը, շեշտել է, որ Մահչուփյանին նման պաշտոնի նշանակելն ամենևին կապ չունի նրա հայկական ինքնության, հայ լինելու հետ: «Իսկապես մտավորական մարդ է` օժտված իսկական խղճով»,- ասել է Դավութօղլուն` հավելելով, որ նմանատիպ քայլերը պետք է դիտել երկրի «վերանորոգման գործընթացի» համատեքստում: Թուրքիայում բնակվող ադրբեջանցիներն արդեն բողոքել ենՄահչուփյանի նշանակման դեմ` նշելով, որ «ի սրտե ցանկանում են, որ հայազգի խորհրդականի նշանակմանը զուգահեռ գլխավոր խորհրդական նշանակվի նաև թուրքաբնակ ադրբեջանցի»: Նրանք անհանգստություն են հայտնել հատկապեսԷթյեն Մահչուփյանի` Խոջալուի դեպքերի շուրջ արտահայտած դիրքորոշման վերաբերյալ: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |