Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը բարելավվել է

Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը բարելավվել է

PanARMENIAN.Net - Մոսկվաբնակ գործարար Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը մի քիչ բարելավվել է: Այս մասին ասել է Հայրապետյանի ընկերը՝ Մացակ Փոլադյանը՝ հավելելով, որ այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Հայրապետյանը մի քանի ժամով տեղափոխվել է հիվանդանոց, որպեսզի բժշկական հետազոտություններ անցկացնեն:

«Հիվանդանոցից հետո նորից տուն կվերադառնա: Առողջականը գնալով բարելավվում է, բայց իր հոգեկան վիճակը դեռևս լավ չի: Այդ երկու ամսվա ընթացքում իր հետ տեղի ունեցածը… հոգեկան ապրումները, ծանր վիճակի մեջ է»,- ասել է Մացակ Փոլադյանը, գրում է Tert.am-ը:

Լևոն Հայրապետյանին ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են «Դոմոդեդովո» օդանավակայանում հուլիսի 15-ին, ուր նա ժամանել է Մոնակոյից: Գաղտնի գործակալները ուժեղացված հսկողության ներքո գործարարին հարցաքննության համար տարել են Քննչալկան կոմիտե: Այնտեղ նրան պաշտոնապես հայտնել են ձերբակալման մասին:Գործարարի դեմ ձեռնարկված միջոցառումներն անցկացվում են «կինգիսեպյան» խմբավորման գործունեության ընդհանուր հետաքննության շրջանակում, որը ղեկավարել է «հեղինակություն» Սերգեյ Ֆինագինը: Ըստ քննիչների` տևական ժամանակ այս, ինչպես նաև` նրան մոտ «շչելկովյան» (ղեկավարում էր Ալեքսանդր Մատուսովը` Բասմաչ) կազմակերպված հանցավոր խմբավորումների անդամները խոշոր գործարարների շահերից ելնող սպանություններ են կազմակերպել: Սկզբում սպասարկում էին բանկիր Գեորգի Սաֆիևի(սպանվել է ԱՄՆ-ում) շահերը, հետո էլ սկսեցին աշխատել սենատոր Իգոր Իզմեստևի համար: Ըստ իրավապահների՝ Հայրապետյանը սպանությունների հետ կապ չունի, սակայն «Բաշնեֆտ»-ի վաճառքի տնտեսական մեքենայությունները հետաքննվում են «Կինգիսեպսկի» գործի շրջանակներում, Ռուսաստանի քննչական կոմիտեն դիմել է դատարան՝ գործարարին կալանավորելու միջնորդությամբ:

Հոկտեմբերի 3-ին հայտնի է դարձել, որ Մոսկվայի Բասմանյան դատարանը որոշել է փոխել Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը՝ սահմանելով տնային կալանք: Ըստ դատարանի որոշման, տնային կալանքի շրջանակում Հայրապետյանին արգելված են զբոսանքները, ինչպես նաև կապի միջոցներից ու համացանցից օգտվելը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---