16  27.10.14 - Ստեփանակերտում մեկնարկել է ադրբեջանցի դիվերսանտների դատը

Ադրբեջանի հատուկ ծառայությունները գիտեին, որ դիվերսանտները հատելու են սահմանը

Ադրբեջանի հատուկ ծառայությունները գիտեին, որ դիվերսանտները հատելու են սահմանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին Ստեփանակերտում շարունակվել էադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի դատը:Նիստի ժամանակ մի շարք մանրամասներ են պարզվել սահմանը հատելու և ԼՂՀ տարածք անցնելու նախապատրաստման մասին:

Ըստ Artsakhpress-ի, Ասկերովը պատմել է, որ առաջին անգամ հատել է սահմանը ոմն Հիդայաթի հետ, որն էլ ցույց է տվել, թե ինչպես մուտք գործել ԼՂՀ տարածք: Երկրորդ անգամ Ասկերովը հատել է սահմանը ոմն Ռաֆիկի հետ, երկու անգամ էլ որպես պատրվակ եղել է գերեզմանների այցելությունը: Ըստ Ասկերովի, ադրբեջանական հատուկ ծառայություններն ու սահմանապահները գիտեին, որ խումբը հատել է սահմանը: Ոչ մի պատիժ նրանց հանդեպ չի կիրառվել:

Պատմելով 2014-ի հուլիսյան դիվերսիայի մասին՝ Ասկերովն ասել է, որ ոմն Ջաբիրը պատմել է խմբին Շահումյանի շրջանի տարածքում թաքցրած 4 կգ ոսկու մասին և խոստացել կեսը, եթե նրանք գտնեն ու բերեն իրեն: Հենց Ջաբիրն է խմբին զենք ու զինամթերք տրամադրել:

Ըստ Ասկերովի, զենքը (3 ատրճանակ, 3 ինքնաձիգ, խլացուցիչ, նռնակներ ու մեծ քանակի փամփուշտներ) տրվել է նրան, իբր, վայրի գազաններից պաշտպանվելու համար: Ընդ որում, Գուլիևը երկու անգամ հայտարարել է, որ Ասկերովն է փորձարկել զենքը ԼՂՀ տարածք անցնելուց առաջ: Ասկերովը հերքել է դա՝ հայտարարելով, թե Գուլիևը, հավանաբար, Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակից է:

Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, որոնց մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ Քրեական օրենսգրքով նախատեսված 316-րդ հոդվածով` լրտեսությունը, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելը, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մարդուն բացահայտ առևանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից, Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով` սպանությունը`զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով և ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և14-րդ կետերով` կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձ:

Հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր ձեռնարկել: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել էին։

Դիվերսանտների մոտ հայտնաբերված պարագաները վերջիններիս կողմից օգտագործվել են դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողությունների համար: Փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերով, պետական սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:

Կազմակերպված հանցավոր խմբի` ինքնությունը չպարզված անձը հուլիսի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ և ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում` վնասազերծվել:

Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվեց ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվեցին կամ ոչնչացվեցին։ ԼՂՀ Շահումյանի շրջանի տեղամասում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիների կողմից կատարված դիվերսիոն գործողությունների փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա հարուցվեց քրեական գործ։

Հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ում դին հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---