21  23.10.13 - «էյր Արմենիա» ավիաընկերության աոաջին Բոինգ 737 օդանավի վայրէջքը ու շնորհանդեսը

Air Armenia-ն դադարեցնում է չվերթները, բայց ժամանակավոր

Air Armenia-ն դադարեցնում է չվերթները, բայց ժամանակավոր

PanARMENIAN.Net - Air Armenia ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցնում է ուղևորային փոխադրումները: Այդ մասին ասվում է ընկերության տարածած հայտարարությունում, որտեղ նաև նշվում է, որ մինչև դեկտեմբերի 20-ը «բարեփոխելու են չվացուցակը՝ շեշտադրում անելով մեծ պահանջարկ ունեցող հիմնական ուղղություններով թռիչքների կազմակերպման վրա»:

Ավիաընկերությունում չվերթները դադարեցնելու պատճառ են բերում սեպտեմբերի 11-ին Ռոսաէռոնավիգացիայի տարածած հայտարարությունը, ըստ որի Air Armenia-ին սեպտեմբերի 21-ից պետք է արգելվեր չվերթները դեպի Ռուսաստան, ինչը, ըստ ընկերության հաղորդագրության, մեծ վնաս հասցրեց և լուրջ խնդիրների պատճառ դարձավ:

Ռոսաէռոնավիգացիայի հաղորդագրության համաձայն, տևական ժամանակ Պետկորպորացիան հետաձգել էր հայկական ավիափոխադրողի համար ՌԴ տարածքում աէրոնավիգացիոն սպասարկման համար վարձի գանձումը: Չնայած, որ Air Armenia-ին բոլոր հնարավորությունները տրվել էին պարտքերը մարելու համար, ավիաընկերության ղեկավարությունը գործուն միջոցներ է չձեռնարկել պարտքային բեռը թեթևացնելու համար: Air Armenia-ի ժամկետանց պարտքը կազմում է մոտ 400.000 դոլար, ընթացիկը՝ ավելի քան 700.000 դոլար: Ավելի ուշ ավիաընկերության ներկայացուցիչը պարզաբանել էր, թե Ռոսավիացիայի հետ կապված խնդիրը զուտ տեխնիկական է և չվացուցակի վրա որևէ կերպ չի անդրադառնա:

«Ռոսաէռոնավիգացիայի հաղորդագրության պատճառով ավիաընկերությունը մեծ ֆինանսական կորուստներ կրեց, բազմաթիվ ուղևորներ սկսեցին վերադարձնել արդեն իսկ գնված տոմսերը, շատերը հրաժարվեցին հայկական ուղևորափխադրողի ծառայություններից: Արդյունքում տոմսերի վաճառքը նվազեց ավելի քան 60%-ով, Հայաստանում՝ 80%-ով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ դրա նաև, բոլոր կրեդիտորները սկսել են պահանջել իրենց հասանելիք գումարները, հրաժարվելով նախկինում պայմանավորված փոխանցումների գրաֆիկից, իսկ դեբիտորները հրաժարվել փոխանցել արդեն իսկ վաճառված տոմսերի գումարը, պատճառաբանելով, թե ուղևորների հրաժարվելու դեպքում ստիպված կլինեն հետ վերադարձնել դրանք:

Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչությունը հունիսին ուղևորափոխադրումների արտոնագիր էր տրամադրել Air Armenia ընկերությանը մեկ տարի ժամկետով՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Սոչի, Դոնի Ռոստով և Սամարա ուղղություններով: Այնուհետև ՀՀ ավիացիոն ղեկավարությունը որոշել էր, որ ավիաընկերությանը կսպասարկի Երևանից՝ Եկատերինբուրգ, Մինվոդի, Վոլգոգրադ, Վորոնեժ, Նիժնի Նովգորոդ թռիչքները:

Air Armenia-յի կողմից շահագործվող օդանավերից երկուսն այժմ Հոլանդիայում են, որտեղ տեխնիկական սպասարկում են անցնում, վստահեցնում են ընկերությունում: Նշվում է, որ այդ տեխնիկական սպասարկումը պարտադիր և պլանային գործընթաց է, որն իրականացվում է օդանավերը վարձակալության հանձնած ընկերության հետ ձեռք բերված պարտավորությունների շրջանակում: Air Armenia-ն սկսեց կազմակերպել թռիչքները մեկ օդանավով:

Այդ ամենի արդյունքում հասույթը Հայաստանում մոտեցավ կրիտիկական մինիմումի և ներկայումս հնարավոր չէ իրականացնել ուղևորային փոխադրումներ:

«Ստեղծված իրավիճակում ավիաընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել կտրուկ քայլերով իրականացնել կազմակերպության ֆինանսների ռեստրուկտուրիզացիա: Մինչև այդ նախատեսվում է ներգրավել ֆինանսական միջոցներ, կատարել աշխատանքներ Air Armenia-ին պատկանող երկու A320 օդանավը վերադարձնելու ուղղությամբ և դեկտեմբերի 20-ից սկսած իրականացնել բոլոր թռիչքները ըստ նախկինում հայտարարված ձմեռային չվացուցակի»,- եզրափակում են ավիաընկերությունում:

2013-ի հոկտեմբերին ՀՀ կառավարությունը հաստատել էր «ՀՀ-ում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը»: Խոսքն օդային փոխադրումների ազատականացման մասին է: Դրանով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել այն ավիաընկերությունները, որոնք ցանկություն կունենան աշխատել ՀՀ-ում ու կհամապատասխանեն սահմանված չափանիշներին: Օդային տարածքի ազատականցման անհրաժեշտություն էր առաջացել, երբ ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը 2013-ի ապրիլի 1-ին հայտարարել էր սնանկության մասին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---