Արմեն Գևորգյանը՝ Ռուբեն Վարդանյանի IDeA հիմնադրամի ղեկավար30 հոկտեմբերի 2014 - 11:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը նշանակվել է բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հիմնված IDeA հիմնադրամի («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») նոր ղեկավարը: Այս մասին տեղեկանում ենք Facebook-ում հիմնադրամի էջից: Գևորգյանը՝ որպես փոխվարչապետ ու տարածքային կառավարման նախարար, նախկինում գործակցել է IDeA հիմնադրամի հետ «Տաթևի վերածնունդ» ծրագրի, UWC Dilijan College միջազգային դպրոցի կառուցման և բազմաթիվ այլ բարեգործական նախաձեռնությունների իրականացման շրջանակներում: ՀՀ նախկին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախկին նախարար Արմեն Գևորգյանը հոկտեմբերի առաջին կեսին հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ նշելով, որ գործունեությունը կշարունակի մասնավոր հատվածում: Այս մասին ՀՀ կառավարության հոկտեմբերի 16-ի նիստի վերջում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ շնորհակալություն հայտնելով Արմեն Գևորգյանին համատեղ աշխատանքի համար և մաղթելով հաջողություններ: ՀՀ նախկին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ծնվել է 1973-ի հուլիսի 8-ին Երևանում: 1990-ին ընդունվել է Օրենբուրգի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, այնուհետև 1991-ին տեղափոխվել և 1993-ին գերազանցությամբ ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական ծառայության ինստիտուտը: 1993-1996 թթ. եղել է Սանկտ-Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ, որն ավարտելիս պաշտպանել է գիտությունների թեկնածուի ատենախոսություն: 1995-1996 թթ. համատեղությամբ ավարտել է նաև Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան «Կրթության և վերապատրաստման համակարգերի ծրագրավորում» մասնագիտությամբ։ 1997-1998 թվականներին զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։ 1998-ի ապրիլի 13-ից եղել է ՀՀ նախագահի օգնական, օգոստոսից՝ ՀՀ նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։ 2000-2006 թթ.եղել է ՀՀ նախագահի առաջին օգնականը, իսկ 2006-ի փետրվարին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար։ 2007-ի հունիսից մինչև 2008-ի ապրիլը զբաղեցրել է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ ՀՀ նախագահի 2008-ի ապրիլի 21-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար։ Նույն օրվա մեկ այլ հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ ՀՀ նախագահի 2008 -ի մայիսի 6-ի հրամանագրով նշանակվել է Անկախ պետությունների գործակցության տնտեսական խորհրդի անդամ, իսկ 2012-ի հունիսի 16-ի, 2013-ի մայիսի 8-ի և 2014-ի ապրիլի 26-ի հրամանագրերով երեք անգամ վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի ու փոխվարչապետի պաշտոնում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա |