Երևանն ԱՊՀ քաղաքներից ռուսաստանցիների նախընտրած եռյակում է նոյեմբերյան տոներին այցելության համար31 հոկտեմբերի 2014 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերյան տոներին այցելության համար ռուսաստանցիների նախընտրած ԱՊՀ քաղաքների եռյակում է հայտնվել Երևանը: Ըստ Arka.am-ի, դա են վկայում Oktogo.ru ռուսական առցանց ամրագրման ծառայության տվյալները: Ճամփորդությունների համար ԱՊՀ քաղաքների թոփ տասնյակում են նաև Մինսկը, Աստանան, Բաքուն, Կիևը, Բիշքեկը, Քիշնևը, Ալմաթին, Վիտեբսկն ու Տաշքենդը: Վարկանիշը կազմվել է 2014թ. նոյեմբերի 1-4-ն ԱՊՀ երկրներում հյուրանոցների ամրագրման տվյալների հիման վրա ինքնուրույն ճամփորդող զբոսաշրջիկների կողմից: ԱՊՀ քաղաքների թվում ամենատևական արձակուրդը ռուսաստանցիները նախատեսում են անցկացնել Երևանում՝ մինչև 5 օր, իսկ ամենակարճն Աստանայում՝ 2 օր: Ավելի վաղ, ըստ նմանատիպ հետազոտության, 2013 թ. տվյալներով Երևանը հայտնվել էր ինքնուրույն ճամփորդող ռուսաստանցիների թոփ-10-ում: Տասնյակում էին նաև Կիևը, Մինսկը, Օդեսան, Քիշնևը, Ալմաթին, Բաքուն, Լվովը, Աստանան և Տաշքենդը: 2013-ին ռուս ճամփորդները ԱՊՀ երկրներում անցկացրել են միջինը 3 օր՝ օրական ծախսելով մոտ 3,4 հազար ռուբլի: ԱՊՀ մայրաքաղաքների ցանկում ամենատևական ուղևորությունները 2013-ին կատարվել են Երևան, միջինը 6 օրով, իսկ ամենակարճերը՝ Մինսկ, միջինը 2 օրով: Ըստ ծառայության, «անկախ Հայաստանի մայրաքաղաքի հատակագիծը թույլ է տալիս զբոսաշրջիկին հեշտությամբ կողմնորոշվել տեսարժան վայրերով հարուստ կենտրոնում: Հետաքրքիր են բազմաթիվ այգիները, առաջին հերթին Օպերային հարակիցը, ինչպես նաև ոչ հեռու գտնվող Կոնսերվատորիան: Ինչպես նաև XVI Երևանի բերդը, Մատենադարանը, որտեղ պահվում է V-X դդ. մոտ 16 հազար ձեռագիր և Սարդարապատի հուշահամալիրը: Հայտնի են Օպերայի շենքը, Կամերային երաժշտության տունը և հայ ճարտարապետների այլ շինություններ: Չի կարելի նաև անտեսել հայտնի Երևանի կոնյակի գործարանը»: Ըստ ռուսաստանցիների ծախսերի, 2013-ին ԱՊՀ ամենաթանկ քաղաք էր համարվել Ղազախստանի մայրաքաղաք Աստանան, իսկ ամենաբյուջետայինը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևը: Աստանայում ռուսաստանցիները հյուրանոցի համար վճարել են միջինը 6,3 հազար ռուբլի, իսկ Քիշնևում՝ 2,7 հազար ռուբլի օրակա Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին |