Սիրիան ցանկանում է իր բարեկամների թվում տեսնել Թուրքիային, եթե վերջինս չսատարի ահաբեկիչներին

Սիրիան ցանկանում է իր բարեկամների թվում տեսնել Թուրքիային, եթե վերջինս չսատարի ահաբեկիչներին

PanARMENIAN.Net - Սիրիայի գծով ՄԱԿ-ում գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստաֆֆան դե Միստուրան մտադիր է «բարեկամների նոր խումբ» ստեղծել Սիրիայում կարգավորման հասնելու նպատակով: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ԱԽ-ում փակ խորհրդակցության ավարտին: Նա կողմ է եղել, որ խմբում ընդգրկվեն Իրանն ու Սաուդյան Արաբիան:

Ըստ դիվանագետի, ՄԱԿ ԱԽ-ում հանդիպման ժաման Դե Միստուրան «շատ լավ, լուրջ մոտեցում դրսևորեց»: «Նա ասաց, որ կձևավորի գլխավոր քարտուղարի «բարեկամների խումբ»,-հավելել է Չուրկինը:

Նա հայտնել է, որ Ռուսաստանն իր կողմից «պատրաստ է աշխատել նաև այլ ձևաչափերում» Սիրիայում հակամարտությանը վերջ դնելու համար: Ինչպես հիշեցրել է դիվանագետը, Ժնևի խորհրդակցությունը նախաձեռնել էին ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, որոնք նաև եռակողմ հանդիպումներ անցկացրեցին ՄԱԿ մասնակցությամբ: «Մենք դեմ չենք, որ դա շարունակվի: Այս ձևաչափը նույնպես կարող է օգտակար լինել»,-ասել է ՌԴ մշտական ներկայացուցիչը:

Նա նաև նշել է, որ Սիրիայում հակամարտության կարգավորման գլխավոր հիմք է մնում Ժնևի կոմյունիկեն, որն ընդունվեց 2012-ին և նախատեսում է բռնության դադարեցում ու անցումային կառավարության ստեղծում: «Ժնևի կոմյունիկե, քաղաքական կարգավորում առանց նախապայմանների՝ ահա երկու հիմնաքար, որոնք, ըստ իս, չափազանց կարևոր են»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի ուշ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին հայտարարեց, որ Դամասկոսը ցանկանում է Թուրքիային և Սաուդյան Արաբիային տեսնել «բարեկամների խմբում», եթե Թուրքիան վերանայի իր քաղաքականությունն ու հրաժարվի ահաբեկիչներին սատարելուց:

«Նրանք պետք է մասնակցեն խմբի աշխատանքին, այն պայմանով, որ կփոխեն քաղաքականությունը: Մենք չենք կարող թույլ տալ, որ ահաբեկիչներին աջակցող երկիրը նույն սեղանի շուրջ նստի «Սիրիայի բարեկամների» հետ ու քննարկի ահաբեկիչների դեմ պայքարը: Դա անիմաստ է»,-ասել է նա: «Ինչպես կարելի է բարեկամ լինել, եթե քո տարածքում ահաբեկիչների նախապատրաստման ճամբարներ են տեղակայված, որոնց հետո ուղարկում են Սիրիա»,-հավելե է Ջաաֆարին:

Մինչդեռ ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգնական, արտակարգ օգնության գծով համակարգողի տեղակալ Կան Գյուն Վան պատմել է ԱԽ անդամներին Սիրիայում բռնության մասշտաբների, ԻՊ գրոհայինների վայրագությունների ու ծանր հումանիտար իրավիճակի մասին»,-հայտնում է ՄԱԿ լրատվական ծառայությունը:

Նա կոչ է արել ԱԽ անդամներին դադարեցնել սիրիական ժողովրդի հանդեպ հավաքական պատիժը: «Ամբողջ երկիրը հայտնվում է զինված բռնության ճիրաններում, հումանիտար իրավիճակը շարունակում է վատթարանալ, բռնության, մարդկային զոհերի ու ավերածությունների ծավալները չեն նվազում»,-ասել է Կան Գյուն Վան Ժնևից տեսակապով:

Ավելին, ՄԱԿ ներկայացուցիչները մտահոգված են Սիրիայի խիտ բնակեցված տարածքների գնդակոծություններով, ինչը մեծ զոհերի է բերում քաղաքացիական անձանց շրջանում, այդ թվում նաև երեխաների: Կան Գյուն Վան հայտնել է ԱԽ անդամներին, որ ռումբ է պայթել Հոմսի դպրոցներից մեկի հարևանությամբ՝ զոհվել է 50 մարդ, 29-ը՝ երեխաներ: Նա պատմել է նաև Հալեպի գնդակոծությունների ու երեխաների շրջանում զոհերի մասին: Գլխավոր քարտուղարի օգնականը նշել է, որ սիրիական հակամարտության կողմերը խախտում են միջազգային հումանիտար իրավունքը: Ըստ նրա, երկրի տարածքում անպատիժ գործում են ԻՊ գրոհայինները: Նրանց հարձակման հետևանքով անցած ամիս մոտ 200 հազար սիրիացիներ ստիպված եղան փախուստի դիմել, հիմնականում Թուրքիա: Մոտ 14 հազար մարդ Իրաքում է ապաստան փնտրում:

ՄԱԿ ներկայացուցիչը նշել է, որ չնայած բարդ իրավիճակին, հումանիտար հաստատությունները շարունակում են աջակցել սիրիացիներն: Միայն անցած ամսում գրեթե 4 մլն մարդ սնդդամթերք է ստացել: 1.5 մլն սիրիացիներ կարողացան բուժօգնություն ստանալ: Միևնույն ժամանակ Կան Գյուն Վան նշել է, որ հումանիտար գործունեության մասշտաբները Սիրիայում զգալիորեն հետ են մնում մարդկանց պահանջներից: Պատճառն անվտանգության բացակայությունն է, բյուրոկրատական քաշքշուկը իշխանությունների կողմից, այլ խոչընդոտները, որ հակամարտության կողմերը հրահրում են, ինչպես նաև ֆինանսների պակասը հումանիտար գործունեության համար:

2014-ին այդ կարիքների համար ՄԱԿ-ը 2,3 մլրդ դոլար խնդրեց, սակայն ստացել է գումարի միայն 39 տոկոսը: Կան Գյուն Վան զգուշացրել է, որ ձմռանը սիրիացիները կարող են չստանալ սնունդով փաթեթները, ինչպես նաև վերմակներն ու տաք հագուստը:

«Կողմերը պետք է պահպանեն բոլոր միջազգային պարտավորությթւնները բնակչության պաշտպանության հարցում: Նրանք պետք է ապահովեն հասանելիությունը կարիքավորներին»,-ասել է նա:

Կան Գյուն Վան հավելել է, որ ելքը սիրիական ճգնաժամից կարող է լինել քաղաքական լուծումը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---