Եվրասիական զարգացման բանկի 1-ին ներդրումային ծրագիրը ՀՀ-ում՝ $11 մլն-ի31 հոկտեմբերի 2014 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) 11 մլն դոլարի վարկ կտրամադրի «Սագամար» ՓԲԸ-ին 5 տարի ժամկետով՝ Արմանիսի ոսկու բազմամետաղային հանքավայրում ոսկու և արծաթի վերահսկվող պարունակությամբ պղնձի ու ցինկի խտանյութի արտադրության ներդրումային ծրագրի իրականացման նպատակով: Ըստ ԵԱԶԲ-ի մամուլի ծառայության, համապատասխան վարկային համաձայնագիրը կնքվել է Ստեփանավանում ԵԱԶԲ-ի խորհրդի նախագահի տեղեկալ Գենադի Ժուժլևի և «Սագամար» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ուշակովի մասնակցությամբ: «Մեր գործունեությունը Հայաստանում մինչ օրս սահմանափակվում էր նպատակային վարկեր տրամադրելով այստեղ աշխատող գործընկեր բանկերին ԵԱԶԲ որդեգրած փոքր ու միջին բիզնեսին աջակցելու քաղաքականության շրջանակում: Գործարքը «Սագամար» ՓԲԸ-ի հետ առաջին ներդրումային նախագիծն է Հայաստանում»,-ասել է Ժուժլևը: Նա նշել է, որ նախագծով նախատեսվում է հանքավայրում և հարակից ոլորտներում մոտ 350 նոր աշխատատեղ բացել, նպաստել երկրի արտահանման ներուժի զարգացմանն ու աջակցել ՀՀ կայուն տնտեսական աճին: Հանքավայրում Հայաստանում առաջին անգամ կիրառում է թափոնների վերամշակման մեթոդը, որը էկոլոգիապես անվտանգ է: Արմանիսի հանքավայրը հետախուզվել է 1967-1985 թվականներին։ Տեղադրված է խորքային բեկվածքների հատման հանգույցում։ Հանքանյութը կազմված է հիմնականում սֆալերիտ, խալկոպիրիտ, պիրիտ, գալենիտ, հեմատիտ միներալներից: 1998 թվականից շահագործեկ է «Մետալ Պրինց» ընկերությունը՝ բաց եղանակով։ «Սագամար» ՓԲԻ Արմանիսի ԼՀԿ-ն Հայաստանի ամենաժամանակակից հարստացուցիչ գործարանն է` հագեցած համաշխարհային առաջատար արտադրողներից ձեռք բերված նորագույն սարքավորումներով, ամբողջ Անդրկովկասում իր տեսակի մեջ միակ լաբորատորիայով, ինչպես նաև կանադական և գերմանական արտադրության հատուկ նշանակության մաքրման կայաններով: Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է՝ հիմնված Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թ-ի հունվարին: ԵԱԶԲ կանոնադրական կապիտալը գերազանցում է 1.5 մլրդ դոլարը: Բանկի մասնակից պետություններ են հանդիսանում Ռուսաստանը, Ղազախստանը, Բելարուսը, Տաջիկստանը, Հայաստանը և Ղրղզստանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |