13  31.10.14 - Ներկայացվել է Samsung Galaxy Note 4 սմարթֆոնը

Galaxy Note 4. Samsung-ի տեխնոլոգիական ու դիզայներական գլուխգործոցը ներկայացվեց հայ սպառողին

Galaxy Note 4. Samsung-ի տեխնոլոգիական ու դիզայներական գլուխգործոցը ներկայացվեց հայ սպառողին

PanARMENIAN.Net - Samsung ընկերությունը հոկտեմբերի 31-ին հայ սպառողներին պաշտոնապես ներկայացրեց Samsung Galaxy Note 4 սմարթֆոնը, որը վաճառքում կլինի արդեն վաղը` նոյեմբերի 1-ին:

«Galaxy Note առաջին սմարթֆոնը թողարկվել է 4 տարի առաջ, և այն ժամանակ չափազանց վատ կանխատեսումներ ու արձագանքներ ստացել: Սակայն կյանքը ցույց տվեց, որ ոչ սմարթֆոն-ոչ պլանշետ այս տարբերակը բավական հաջողակ նախաձեռնություն է: Եվ արդեն այսօր` առաջին Note-ից 4 տարի անց որոշ ընկերություններ իրենց առաջին քայլերն են անում այս ոլորտում»,- նշեց Samsung Electronics-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը` վստահեցնելով` Galaxy Note 4-ը Samsung-ի թե տեխնոլոգիական, թե դիզայներական գլուխգործոցն է:

Շահբազյանը նշեց, որ սմարթֆոնը հագեցած է ժամանակի բոլոր հնարավոր ու հասանելի տեխնիկական նորարարություններով:

Հաճախորդների ժամանակակից կենսակերպին համապատասխանելու համար GalaxyNote 4-ի դիզայներները ձևավորման մեջ օգտագործել են ժամանակակից շեշտադրումներ՝ ստեղծելով մետաղական շրջանակով և բարձրակարգ կաշվե տեսք ստացած ետնամասի պատյանով սմարթֆոն: Ոգեշնչված թղթե նոթատետրի պատմությամբ՝ GalaxyNote 4-ը նախատեսված է օգտատիրոջ ամենաթանկարժեք հուշերը ու մտքերը ապահով և մշտապես հասանելի պահելու համար՝ տալով հնարավորություն օգտվելու նրանցից երբ և որտեղ նա ցանկանա: Նորացված բազմապատուհան աշխատանքի համակարգը ապահովում է առավել արագ և հարմարավետ աշխատանք: Պարզեցվել է նաև հավելվածների փոխմիացումը, ինչը թույլ է տալիս միաժամանակ մի քանի հավելվածների գործակցումը:

Samsung GalaxyNote 4-ի չափերն են 153,5 x 78,6 x 8,5 մմ, քաշը՝ 176 գրամ: Samsung GalaxyNote4-ն օժտված է 2560 х 1440 պիքսելների թողունակությամբ, 5,7-դյույմանոց Super AmoLED էկրանով, 1.9 ԳՀց հաճախականությամբ ութ միջուկանի Samsung Exynos 5433 պրոցեսորով, 3 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներկառուցված հիշողությամբ, որն ընդլայնվում է ևս 128 ԳԲ–ով microSD-ի միջոցով:

Samsung GalaxyNote 4-ը համալրված է օպտիկական կայունացման խելացի համակարգով և կրկնակի լուսարձակիչ դիոդային ֆլեշով հագեցած 16ՄՊ հիմնական և 3.7 ՄՊ լայնանկյուն տեսապակիով դիմային տեսախցիկներով: «Եթե նախկինում սմարթֆոնների դիմային տեսախցիկով հնարավոր էր կատարել միայն 1-2 մարդու սելֆի, ապա այժմ Note 4-ի լայնանկյուն տեսապակիով դիմային տեսախցիկներով հնարավոր է ստանալ խմբակային սելֆի»,- մանրամասնեց Անդրանիկ Շահբազյանը:

Smart OIS համակարգը նվազեցնում է նկարահանման պահին տեսախցիկի ցնցումներն և պատկերը մշտապես պահում է ֆոկուսի կիզակետում՝ ապահովելով հստակ և պարզ լուսանկար: Այս հատկությունը հատկապես օգտակար է ցածր լուսավորության պայմաններում լուսանկարահանելիս կամ պատկերը շատ խոշորացնելիս: Բացի այդ, Smart OIS գործում է նաև տեսանկարահանման ժամանակ ձեռքի ցնցումներից խուսափելու և սահուն պատկեր ստանալու համար: Սմարթֆոնն աշխատում է նաև 4-րդ սերնդի ցանցում (LTE): Note 4-ն աշխատում է Android 4.4 KitKat օպերատիվ համակարգով:

Մարտկոցի ծավալը 3220 մԱ/ժ է: Սմարթֆոնի մարտկոցը լիցքավորվում է 0%-ից մինչև 50% ընդամենը 30 րոպեում և 0%-ից մինչև 100% ընդամենը 100 րոպեում:

«GalaxyNote 4-ը համալրված է մարտկոցի արագ լիցքավորման համակարգով: Սա արժեքավոր է հատկապես զբաղված ու ժամանակի սղության խնդիր ունեցող մարդկանց համար»,- նշեց Samsung Electronics-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարը:

Սմարթֆոնի S-Pen գրիչը ամբողջապես դեկորացված է: Օգտագործեք Ձեր S-Pen-ը տարբեր հավելվածներից միաժամանակ բազմաթիվ տեքստեր և պատկերներ ընտրելու համար՝ օգտագործելով «Smart Select» ֆունկցիան: Ամսաթիվը, ժամը, հասցեն, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի և ինտերնետային էջերի հասցեները ավտոմատ ճանաչվում են, և Դուք կարող եք անմիջապես գործարկել դրանք: Ավելի լավ է աշխատում նաև մատնահետքերի սքաները, որը ներկառուցված է Home կոճակում: Samsung GalaxyNote 4-ն օժտվել է բազմաթիվ ցուցիչներով (այդ թվում՝ նաև գեոմագնիսական և սրտի ռիթմի), սակայն ընկերությունում իսկական նորամուծություն են համարում ուլտրամանուշակագույն ճառագայթման ցուցիչը, որը սմարթֆոններում առաջին անգամ է կիրառվում: Samsung GalaxyNote 4-ը հասանելի կլինի սև, սպիտակ, ոսկեգույն ու վարդագույն գունային տարբերակներով: Գինը Samsung Electronics-ի գործընկերների վաճառասրահներում կլինի 357.000 դրամի սահմանում:

Ի դեպ, Samsung Electronics-ը դարձյալ անակնկալ է պատրաստել իր հավատարիմ հաճախորդների համար: Նրանք, ովքեր մինչև նոյեմբերի 21-ը ներառյալ կգնեն GalaxyNote 4, կստանան Samsung Level Box Mini բարձրախոսը որպես նվեր:

Հոկտեմբերի 31-ին Samsung / Mobile Сentre վաճառասրահում հայ սպառողներին ներկայացվեց նաև Samsung-ի մեկ այլ նորարարություն` Samsung Gear S խելացի ժամացույցը, որը հայաստանյան շուկայում կհայտնվի մինչև տարեվերջ: Սա առաջին ժամացույցն է աշխարհում, որ աշխատում է լիովին ավտոնոմ. նրա մեջ տեղադրվում է SIM քարտ, ինչի շնորհիվ հնարովոր է զանգեր կատարել և ստանալ առանց սմարթֆոնի մասնակցության: Այն նաև առաջին խելացի ժամացույցն է, որ ունի կոր էկրան:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---