Մասնակիորեն ուժի մեջ է մտել ԵՄ հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագիրը. Տնտեսականը հետաձգվել է 1 տարով 1 նոյեմբերի 2014 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ին մասնակիորեն ուժի մեջ է մտել Ուկրաինայի և Եվրամիության միջև ասոցացման մասին համաձայնագիրը: Առևտրի ազատ գոտու ստեղծման վերաբերյալ դրույթները չեն գործի առնվազն մինչև 2015-ի ավարտը: Ուկրաինայի և Եվրամիության միջև ասոցացման մասին համաձայնագրի տնտեսական մասի ստորագրումը հետաձգվել է մեկ տարով: Ընդ որում, ԵՄ-ն միակողմանի կարգով երկարացրել է Ուկրաինայի համար ևս մեկ տարով առևտրային արտոնոթյունները: Խորհրդարանական կոալիցիան, որը ստեղծվում է հոկտեմբերի 26-ին կայացած Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունների արդյունքում, պետք է ապահովի պայմաններն ազատ միջազգային առևտրի ու վերացնի անուղղակի տեխնիկական խոչընդոտները՝ իրացնելու համար ուկրաինական արտադրանքը Եվրամիության երկրներում: Նախօրեին՝ հոկտեմբերի 31-ին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Եվրամիության առաջնորդներ Հերման վան Ռոմպեյն ու Ժոզե Մանուել Բարոզուն համատեղ հայտարարություն են հրապարակել, որտեղ ողջունել են ԵՄ հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի կարևոր կետերի ժամանակավոր կիրառումը 2014-ի նոյեմբերի 1-ից, գրում է Forbes-ը: Ինչպես նշում է BBC-ին, Կիևը հետաձգեց եվրոպական ապրանքների համար առևտրային խոչընդոտների վերացման մասին դրույթների իրագործումը Մոսկվայի ճնշման տակ, որը հայտարարեց, որ իր շուկան կարող են հեղեղել եվրոպական էժան ապրանքները, որոնք կառաքվեն Ուկրաինայի տարածքով: Ասոցացման մասին համաձայնագրի բուն էությունը առևտրային հարաբերությունների աստիճանական ազատականացումն է, որի արդյունքում Բրյուսելն ազատ մուտք կապաոհվի եվրոպական շուկա ուկրաինական ապրանքների համար: ԵՄ-ն նաև ապահովում է Կիևի տեխնիկական ու նյութական աջակցությունը, որպեսզի այն կարողանա ներդաշնակեցվել եվրոպական տնտեսական օրենսդրության հետ: Ի պատասխան ԵՄ-ն պահանջում է, որ իր հետ նման համաձայնագիր կնքող երկիրը որոշակի չափանիշների հետևի մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտներում, պայքարի կոռուպցիայի դեմ, ամրապնդի օրենքի գերակայությունը ու բարեփոխումներ իրականացնի տնտեսության մեջ: 2013-ին, երբ նախագահ Յանուկովիչը չստորագրեց ասոցացման մասին համաձայնագիրը, Կիևում բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնք ավարտվեցին զանգվածային բախումներով ու Յանուկովիչի պաշտոնանկությամբ: Ճգնաժամի հետևանքներից մեկը եղավ Ղրիմի կորուստը Ուկրաինայի համար, որը միացավ ՌԴ-ին հանրաքվեի արդյունքում: Բացի այդ, Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններում զինված պայքար են տանում Նովոռոսիայի մարտիկները: Ըստ ՄԱԿ տվյալների, հակամարտության արդյունքում զոհվել է առնվազն 4035 մարդ և 9336-ը՝ վիրավորվել: Մոտ մեկ միլիոնը փախստական ու ներքին տեղահանված անձիք են: Նոյեմբերի 2-ին Դոնեցկում ու Լուգանսկում կանցնեն Ժողովրդական խորհրդների պատգամավորների ու ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարների ընտրությունները: Մոսկվան, որը նախորդ շաբաթ ճանաչեց Գերագույն ռադայի ընտրությունների արդյունքները, հայտարարել է, որ ճանաչելու է նաև այս ընտրությունները: ԵՄ առաջնորդները, հակառակը, հայտարարում են, որ նոյեմբերի 2-ի ընտրություններն անօրինական են: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |