Թուրքիան չի հրաժարվում Կիպրոսի և Հունաստանի դեմ սադրանքներից

Թուրքիան չի հրաժարվում Կիպրոսի և Հունաստանի դեմ սադրանքներից

PanARMENIAN.Net - Կիպրոսի Բացառիկ տնտեսական գոտում բնական գազի պաշարների շահագործման վերաբերյալ սադրիչ հայտարարություն է արել ԱԶԿ-ից թուրքական խորհրդարանի պատգամավոր Օսման Ասկին Բաքը Հունաստանում՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Միջերկրական ծովի ավազանին ու Մերձավոր Արևելքին նվիրված նիստոմ: Պատգամավորը հայտարարել է, թե Կիպրոսը չի կարող միակողմանի կարգով շահագործել բնական գազի պաշարները: Նրա ելույթը ցուցադրվել է Հունաստանի հանրային NERIT հեռուստատեսությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ամբողջ շելֆը պետք է հասանելի լինի բոլորին, երկու ժողովրդները պետք է որոշեն ինչպես շահագործեն իրենց ռեսուրսները: Չի կարող միակողմանի գործունեություն ծավալվել տարածաշրջանում, պետք է պայմանագիր կնքվի և կիսվեն բնական գազի պաշարները»,-հայտարարել է թուրք պատգամավորը: Ըստ նրա, Թուրքիան չի փորձում պայմաններ առաջադրել Կիպրոսին, «խնդիրներն առաջանում են միայն քաղաքական մակարդակում»:

«Հյուսիսային Կիպրոսը հետազոտությունների արտոնագրված մակերես ունի, թուրքական նավատորմը գործում է միայն իր լիազորությունների շրջանակում, սեյսմոլոգիական հետազոտություններ անցկացնելով Հյուսիսային Կիպրոսի ջրերում, որն ինքը նման հետազոտություններ անցկացնել չի կարող»,-ասել է պատգամավորը:

Թուրք պատգամավորը նաև բարձրացրել է Թուրքիայի և Հունաստանի միջև մուտքի արտոնագրերի վերացման հարցը: «Հունաստանի և Թուրքիայի միջև սահմանի հարց գոյություն չունի»,-ասել է նա ու հետաքրքրվել, թե ինչու Աթենքը չհրաժարվեց Թուրքիայի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրման անհրաժեշտությունից, այն դեպքում, երբ Թուրքիան հույներից մուտքի արտոնագիր չի պահանջում:

Հոկտեմբերի 3-ին Անկարան հրապարակեց այսպես կոչված նավիգացիոն տելեքս (NAVTEX)՝ իրազեկում այն մասին, որ Միջերկրական ծովի որոշակի հատվածում հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 30-ը «Բարբարոս» թուրքական հետազոտական նավը սեյսմիկ հետախուզում կանցկացնի՝ որոնելով բնական գազի հանքեր: Հենց այդ շրջանում է գտնվում կիպրոսյան ԲՏԳ-ն և այնտեղ է Eni ընկերությունը փորձնական հորատանցք հորատում ըստ կոնցեսիոն համաձայնագի Կիպրոսի կառավարության հետ: Սակայն Անկարան, որը չի ճանաչում Կիպրոսի Հանրապետությունը, անտեսում է գոյություն ունեցող սահմանները Միջերկրական ծովի արևելքում և Նիկոսիայի հետ կնքած միջազգային համաձայնագրերը:

Ավելի ուշ Թուրքիայի հասցեին զգուշացումով հանդես եկավ Հունաստանի ԱԳՆ-ն՝ կոչ անելով Անկարային հարգել միջազգային օրենքները իր ԲՏԳ-ում գազ ու նավթ հետախուզզելու Կիպրոսի իրավունքը: «Հակառակ դեպքում Թուրքիան կարող է մոռանալ ԵՄ անդամ դառնալու մտադրության մասին»,-հայտարարել է Հունաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Կոնստանտինոս Կուտրասը:

Բնական գազի զգալի պաշարները Կիպրոսի առափնյա շրջանում դեռ 2011 թ. հայտնաբերել էր ամերիկյան Noble Energy ընկերությունը: Դրանից հետո կառավարությունը համաձայնագիր կնքեց Eni և «Կոգազ» կոնսորցիումների, ինչպես նաև ֆրանսիական Total-ի հետ:

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը ժամանակավորապես դադարեցրեց բանակցությունները Կիպրոսի հունական մասի իշխանությունների և կիպրոսցի թուրքերի առաջնորդ Դերվիշ Էրօղլուի միջև: Ըստ Կիպրոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիդիսի, նման որոշման պատճառը Թուրքիայի սադրիչ ու ագրեսիվ գործողություններն են, որոնք խախտում են հանրապետության ինքնիշխան իրավունքներն ու միջազգային իրավունքի նորմերը: Ըստ պարբերականի, հոկտեմբերի 7-ին նախատեսված Անաստասիադիսի և Էրօղլուի հանդիպումը հետաձգվել է:

Ավելի վաղ Կիպրոսի ԱԳ նախարար Կասուլիդիսը հայտարարել էր, որ Թուրքիան Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում իր սադրիչ գործողություններով սպառնալիքի տակ է դնում Կիպրոսի կարգավորման շուրջ բանակցությունների հաջող անցկացման հեռանկարները:

«Մենք հատկապես լուրջ զարգացում ենք համարում Թուրքիայի կողմից հետազոտական նավի գործուղումը կղզուց դեպի հարավ ընկած շրջան, որտեղ այժմ աշխատում են իտալական Eni և հարավկորեական «Կոգազ» ընկերությունները»,-ասել է մամուլի ասուլիսում ԱԳՆ ղեկավարը: Ըստ նրա, արդյունավետ բանակցությունները չեն կարող շարունակվել «նման սադրանքի պայմաններում»: Այնուամենայնիվ, նա հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ հանրապետության իշխանությունները մտադիր են դադար վերցնել ու կասեցնել բանակցությունները: «Ամեն դեպքում որոշումն ընդունելու է նախագահ Նիկոս Անաստասիադիսը,-հայտնել է Կասուլիդիսը:-Երեքշաբթի նա խորհրդակցություն կանցկացնի քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ: Այս պահի դրությամբ մենք մի շարք պատասխան դիվանագիտական ու իրավաբանական միջոցների ցուցակ ենք պատրաստել»:

ԱՄՆ Պետական դեպարտամենտի պետ Ջեն Փսակին հայտարարեց, որ Վաշինգտոնը ճանաչում է բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) էներգառեսուրսներ արդյունահանելու Կիպրոսի իրավունքը: «Մենք ճանաչում ենք Կիպրոսի Հանրապետության սեփական ռեսուրսների ու բացառաիկ տնտեսական գոտու իրավունքը: Մենք շարունակում ենք համարել, որ նավթի ու գազի պաշարները կղզում, ինչպես և մյուս պաշարները, պետք է արդար բաժանել երկու համայնքների միջև ընդհանուր կարգավորման շրջանակում»,-ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---