Cisco-ի զարգացման գծով նախագահը` «Համաշխարհային ՏՏ մրցանակ 2014»-ի դափնեկիր

Cisco-ի զարգացման գծով նախագահը` «Համաշխարհային ՏՏ մրցանակ 2014»-ի դափնեկիր

PanARMENIAN.Net - Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների և 2014 թվականի ՀՀ նախագահի կրթական պարգևի արժանացած ուսանողների համար Innovations in Data Center Networking դասախոսությամբ հանդես գալու նպատակով՝ Cisco ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ: Նա Հայաստան է ժամանել՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի՝ 2014-ին իրեն շնորհված հեղինակավոր մրցանակը (Համաշխարհային ՏՏ մրցանակ 2014) ստանալու համար: Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա ՀՀ նախագահի նստավայրում՝ նոյեմբերի 12-ին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ մասնագիտական նեղ շրջանակների համար նախատեսված դասախոսությունից առաջ կայացել է Մարիո Մացցոլայի համատեղ մամուլի ասուլիսը` ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, Համաշխարհային ՏՏ ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի և «Վիասֆեր Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Թոնի Մորոյանի հետ:

Հայաստանի մրցակցային առավելության կարևոր ուղղություն համարելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը` ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է մրցունակ լուծումների մշակմանն ուղղված նախագծերին: Ընկերությունն արդեն հինգերորդ անգամ անընդմեջ ստանձնում է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը խթանող այս կարևոր մրցանակի հովանավորությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, որը նաև մրցանակակրի ընտրության համար պատասխանատու ընտրող հանձնաժողովի անդամ է, իր ողջույնի խոսքում նշել է.

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի անունից ջերմորեն ողջունում եմ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրում կատարած Մարիո Մացցոլային և խորին երախտագիտություն հայտնում ՏՏ համայնքի, ուսանողների և մեր ընկերության աշխատակիցների հետ հանդիպելու պատրաստակամության համար: Հայաստանը տաղանդների երկիր է: Կյանքում չկա ավելի մեծ պարգև, քան հասնել մեր երազանքի իրականացմանը՝ Հայաստանի հզոր ներուժը տեսնել բացահայտված: Ձեզ հետ շփման հնարավորությունը մեզ թույլ կտա ավելի ճշգրիտ նախագծելու դեպի մեր երազանքը տանող ճանապարհը»:

«Անհերքելի է, որ Հայաստանի մրցակցային առավելությունները սերտորեն կապված են ՏՀՏ ոլորտի հետ, և այս հեղինակավոր և հավակնոտ մրցանակաբաշխությունը դրա վառ ապացույցն է: Աշխարհի հսկաները բարձր տեխնոլոգիաների ասպարեզում գալիս են Հայաստան՝ բարձրացնելով մեր երկրի ճանաչողությունը, որպես ինտելեկտին ապավինող երկիր»,-ասել է մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

«Պատմության մեջ քչերն են ունեցել տեսլական, դիրք ու հնարավորություն ստեղծել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք բերել են խոշոր պարադիգմային տեղաշարժ ՏՏ ոլորտում, և որոնք իրենց դրական հետքն են թողել մեր կյանքում: Մարիո Մացցոլան այդ համաշխարհային ճանաչում վայելող հազվագյուտ լուսավոր անձանցից մեկն է: Նա միշտ եղել է հիմնական ուղղորդողը, ինչը հնարավորություն է տվել Cisco ընկերությանը շարունակական առաջատար լինել և վերափոխել համացանցային արդյունաբերությունը գլոբալ մակարդակում»,-ասել է մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի անդամ Թոնի Մորոյանը:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը հիմնվել է նախագահի 2009-i հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսել այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց, ում ներդրումները` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի, նպաստում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի զարգացումների:

Մարիո Մացցոլան հինգերորդ մրցանակակիրն է: Առաջին մրցանակը 2010-ին ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը: «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը երկրորդն էր Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանացածների շարքում: Երրորդ մրցանակակիրը «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինն էր: Կիսահաղորդիչային արդյունաբերության ասոցիացիայի նախագահ, Կիսահաղորդիչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ Hitachi Electronic Devices Group-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն և Hitachi-ի գլխավոր գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն եղել է չորրորդ մրցանակակիրը:

Մարիո Մացցոլան Cisco ընկերության զարգացման գծով նախագահն է: Նրա անմիջական ղեկավարությամբ աշխատող Insieme թիմը ստեղծում է ապագա սերնդի հաշվիչ կենտրոնի լուծումներ իր ծրագրային սահմանված ցանցային տեսլականով՝ աշխատածրագրային ենթակառուցվածքով և պատասխանատու է Cisco-ի Merchant and Merchant plus Switching պորտֆոլիոյի, ինչպես նաև Nexus 3000 և 9000 պորտֆոլիոների համար: Նախկինում` մինչև 2013-ի նոյեմբերը, երբ Cisco-ն ձեռք բերեց Insieme-ը, Մարիո Մացցոլան ղեկավարել և համահիմնադրել է Insieme Networks կորպորացիան: Լինելով Cisco–ի 21 տարվա աշխատակից-վետերան` Մացցոլայի կյանքի հիմնական սկզբունքներն եղել են շփումը, վստահությունը, արդարությունը և աճի հնարավորություն ընձեռող միջավայրի ստեղծումը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---