Սերվերները հուսալի պաշտպանված են. ԿԲ-ն հերքում է տվյալների արտահոսքի մասին լուրերը

Սերվերները հուսալի պաշտպանված են. ԿԲ-ն հերքում է տվյալների արտահոսքի մասին լուրերը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ի առավոտյան լուրեր են տարածվել, որ կոտրվել են ՀՀ Կենտրոնական բանկի մի շարք սերվերներ: Ի պատասխան բանկը հայտարարություն է տարածել` նշելով, որ իրենց բոլոր սերվերները հուսալի պաշտպանված են:

«Բանկի սերվերներից գաղտնի տվյալների արտահոսք չկա, կոտրման փորձերը հաջող կասեցվում են: Ինչ վերաբերում է համացանցում հրապարակված արխիվին, ապա այն պարունակում է հին, ոչ արդիական, որոշ դեպքերում կեղծ տվյալներ: ՀՀ Կենտրոնական բանկի մասնագետները այս պահին քայլեր են ձեռնակում համացանցում հրապարակված արխիվի աղբյուրը պարզելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Այսօր ավելի վաղ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում գրել է, որ ադրբեջանական հաքերները հրապարակել են ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները` 2.4 GB արխիվ, որտեղ կան նամակներ, պայմանագրեր և այլն։

Սեպտեմբերի 11-֊ին ադրբեջանցի հաքերները կոտրել էին ԿԲ լիցենզիաների օն֊լայն տրամադրման կայքը։ Ֆայլերի մի մասը, ըստ Մարտիրոսյանի, հենց այս կայքից են։ Մնացածը կարող են լինել ԿԲ այլ սերվերներից։

Ադրբեջանցի հաքերները հատկապես ակտիվացել էին հուլիսի վերջին և օգոստոսի առաջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում բախումների օրերին: Ադրբեջանցիները Ddos հարձակման են ենթարկել տասնյակ հայկական կայքեր: Հայկական կողմից ադրբեջանական 1 լրատվական կայք է կոտրվել: Հայաստանում որոշ օգտատերերի համար հասանելի չէին ադրբեջանական մի շարք կայքեր, այդ թվում vesti.az, az.apa.az և այլն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---