Մովսես Հակոբյան. Եթե հակառակորդը շարունակի իրեն այսպես պահել, խորտակիչ հարված կհասցնենք

Մովսես Հակոբյան. Եթե հակառակորդը շարունակի իրեն այսպես պահել, խորտակիչ հարված կհասցնենք

PanARMENIAN.Net - Վերջերս Փարիզում կայացած Հայաստանի, Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունները նվազել են, բայց ոչ հրադադարի ռեժիմի խախտումնրը: Այդ մասին ասել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, գրում է «Հայ Զինվոր»-ը:

«Եթե հակառակորդը շարունակի իրեն այսպես պահել, մենք նրան խորտակիչ հարված կհասցնենք այնտեղ, որտեղ նա ամենևին չի սպասում: Դա մարտավարություն է: Դրա համար մեր համապատասխան ծառայությունները մշտապես ուսումնասիրում են հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը, և հարվածելու ենք այնտեղ, որտեղ թշնամու համար լինելու է ավելի ցավագին: Եվ դա չի նշանակում, որ նրա թույլ տեղին ենք հարվածելու, այլ ամենաուժեղ ու պաշտպանված տեղին, որ միանգամից մեր խնդիրները լուծենք: Մեր այդ հարվածից հետո հակառակորդը շատ երկար ժամանակ չի կարողանա ուշքի գալ»,- նշել է նա:

Պատասխանելով հարցին, թե բանակում ինչի մասին այլևս չեն խոսում, նախարարը նշել է, որ զինվորին տրվող սննդի չափաբաժնի, դրա որակի ու կալորիականության, հանդերձանքի մասին, քանի որ այդ հարցերը մեկընդմիշտ լուծված են: «Երբ դիրքապահ զինվորին հարցնում եմ` ինչպե՞ս ես, նա պատասխանում է` «Պատրաստվում եմ պատերազմի»: Այս պատասխանը շատ բան է ասում մեր բանակի մասին: Զինվորը պետք է պատրաստ լինի պատերազմի, որպեսզի խաղաղություն լինի: Խաղաղությունը գալիս է պատերազմի պատրաստվելով»:

Անդրադառնալով հարցին, թե ինչ առանձնահատկություն ունեն ընթացիկ օպերատիվ-մարտավարական զորավարժությունները, Մովսես Հակոբյանը նշել է, որ դրանցում ընդգրկված են տարբեր զորատեսակների ստորաբաժանումներ, զորքը զորավարժության է դուրս գալիս ամբողջությամբ:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:

Արդյունքում իրադրությունն առաջնագծում լարվել է: Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Նոյեմբերի 6-ին մեկնարկել էին Հայաստանի ու Արացխի համատեղ զարավարժությունները, որտեղ ավելի քան 47.000 զինծառայող է ներգրավված։

Ավելին՝ Ադրբեջանցիները ԼՂՀ ռազմական ուղղաթիռ են խոցել (թարմացված)

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---