Միհրան Հարությունյանը` հունահռոմեկան ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի չեմպիոն

Միհրան Հարությունյանը` հունահռոմեկան ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի չեմպիոն

PanARMENIAN.Net - Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը նոյմեբրեի 15-ից 16-ը մասնակցել է Տարկո–Սալե քաղաքում Ռուսաստանի Յամալո-Նենեցյան ինքնավար մարզի նահանգապետի մրցանակների միջազգային խաղարկությունում: Այս պատասխանատու մրցաշարում նա, պարտության մատնելով իր բոլոր մրցակիցներին (եզրափակչում Վիկտոր Սատրիկովին), նվաճել է ոչ միայն այս քաշային կարգի գլխավոր մրցանակը, այլև ցուցադրած բարձր վարպետության համար ստուգատեսի կազմակերպիչների կողմից ճանաչվել մրցաշարի լավագույն ըմբիշ ու պարգևատրվեց հատուկ մրցանակով:

5-րդ անգամ կազմակերպվող այս ստուգատեսին մասնակցել է ոչ միայն Ռուսաստանի տարբեր մարզերի, այլև Ուկրաինայի, Ղազախստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Սերբիայի և Հայաստանի 100-ից ավելի ուժեղագույն ըմբիշ, որոնց մեծ մասը աշխարհի ու Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ ու միջազգային մրցաշարերի հաղթողներ են:

98 կգ քաշային կարգում չեմպիոն է հռչկվել Բելառուսի պատվիրակ Ալեքսանդր Գրաբովիկը: Մյուս 6 քաշային կարգում (59կգ, 66կգ, 75 կգ,50կգ, 85կգ և130կգ) հաղթել են Ռուսաստանի ըմբիշները:

Միհրան Հարությունյանը ծնվել է Էջմիածնում: Միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր է, 66 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն, հունահռոմենական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ: 2014-ի հուլիսին Միհրան Հարությունյանը միջազգային ասպարեզում իր նորամուտն ազգային հավաքականում նշանավորել է օլիմպիական խաղերի օրրան Օլիմպիայում ընթացած միջազգային մրցաշարում նվաճած գլխավոր մրցանակով ու հատկապես աշխարհի գործող չեմպիոն կորեացի Հան Սու Ռիյայի նկատմամբ տոնած համոզիչ հաղթանակով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---