Սահմանամերձ Բերքաբերը պաշտպանիչ պատ կունենա ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների հանգանակության շնորհիվ

Սահմանամերձ Բերքաբերը պաշտպանիչ պատ կունենա ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների  հանգանակության շնորհիվ

PanARMENIAN.Net - Սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակելի հատվածի հիմնական մասը հակառակորդի ուղիղ նշանառության տակ է: Օգոստոսյան հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ, ի թիվս սահմանամերձ այլ բնակավայրերի, Բերքաբերը նույնպես ենթարկվում էր պարբերական հրետակոծության, թշնամու հիմնական թիրախը գյուղի դպրոցն էր: Երեխաների կյանքը վտանգված է հատկապես դասամիջոցի կամ դասերից ազատ ժամանակ, երբ նրանք խաղում են դպրոցի հարակից տարածքում:

Հաշվի առնելով հրետակոծության սպառնալիքի մշտական առկայությունը՝ երկաթբետոնե բարձր պատի կառուցումը, որպես պաշտպանության ամենահուսալի միջոց, այլընտրանք չունի: Շինարարական աշխատանքները, սակայն, ենթադրում էին որոշակի ծախսեր, որոնք, ներկա պայմաններում, հավելյալ բեռ էին առաջացնում գյուղի բյուջեի վրա:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսների և հաշվապահության վարչության աշխատակիցները, ծանոթանալով խնդրին, հաշվի առնելով դրա կարևորությունն ու հրատապությունը, ինչպես նաև գյուղի սահմանափակ ֆինանսական հնարավորությունները, որոշեցին օգնության ձեռք մեկնել գյուղին: Սեփական միջոցներից գումար հատկացնելով՝ մեր գործընկերները ձեռնամուխ եղան պաշտպանիչ պատի կառուցման գործին: Հարկ է նշել, որ աշխատանքներ իրականացնող շինկազմակերպությունը` «Շինտեխսերվիս» ՍՊԸ-ն, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կորպորատիվ պատասխանատվության ծրագրերից օրինակ վերցնելով, համաձայնել է մետաղյա շրջանակների եռակցման աշխատանքներն իրականացնել անվճար՝ որպես բարի կամքի դրսևորում, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---