ՀՀ-ից մսամթերքի արտահանումը ՌԴ կարող է վերսկսվել. Արգելքը հանվել է

ՀՀ-ից մսամթերքի արտահանումը ՌԴ կարող է վերսկսվել. Արգելքը հանվել է

PanARMENIAN.Net - Մսամթերքի արտահանումը ՌԴ, որն արգելվել էր դեռևս 2007 թվականին, նոյեմբերի 12-ից կարող է վերսկսվել. մսամթերք արտադրող և վերամշակող 11 տեղական արտադրողի հնարավորություն է ընձեռվել իրականացնել գառան, խոզի, տավարի և հավի մսից պատրաստված մսամթերքի արտահանում ՌԴ: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնում են որ առաջիկայում նախատեսվում է հանդիպում արտահանման թույլտվություն ստացած տնտեսավարողների հետ, որի ընթացքում հայրենական արտադրողներին կներկայացվեն արտահանվող մսամթերքին ներկայացվող Մաքսային միության պահանջները (փաթեթավորում, մակնշում և այլն) ու համապատասխան ընթացակարգերը:

Նոյեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հայտնել է, որ նախնական տվյալներով տեղական արտադրողները կարող են ամսական արտահանել 2500-3000 տոննա մսամթերք:

«Մենք արտահանման ավելի մեծ պոտնեցիալ ունենք: Կարծում եմ, որ արտահանումն իրականացնելուց հետո պարզ կդառնա, թե իրականում ինչ ծավալով արտահանում կարող ենք իրականացնել»,- ասել է Մկրտչյանը:

Հարցին, թե արտահանման դեպքում ներքին շուկայում արդյոք մսամթերքը չի թանկանա, նա վստահեցրել է, որ թանկացում չի լինի, քանի որ հումքի 90 տոկոսից ավելին ներկրվում է Եվրոպայից, իսկ եվրոպական շուկայում մսամթերքի հումքի գինն էժանացել է, գրում է Panorama.am-ը:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը և աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հոկտեմբերի 27-ին աշխատանքային այցով մեկնել էին ՌԴ` ռուս գործընկերների հետ քննարկելու տեղական շուկայի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ հանդիպման ընթացքում քննարկվել էին ինչպես ՌԴ ձուկ-ձկնամթերք արտահանելու թույլտվություն ունեցող կազմակերպությունների ցանկը, այնպես էլ միս-մսամթերք վերամշակող կազմակերպությունների արտադրանքը ռուսական շուկա արտահանելու նպատակով իրականացվելիք անհրաժեշտ գործողություններն ու ընթացակարգերը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---