Վարչապետը պատրաստ է ԱԺ ոչ իշխանական եռյակի հետ քննարկումների

Վարչապետը պատրաստ է ԱԺ ոչ իշխանական եռյակի հետ քննարկումների

PanARMENIAN.Net - Եռյակի կողմից ներկայացված 12 կետերից շատերը նոր չեն. դրանց կառավարությունը հրապարակայնորեն անդրադարձել կամ իրականացրել է: Այս մասին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում է Կառավարության պաշտոնական կայքը:

«Այդուհանդերձ, մեր դիրքորոշումները քարացած չեն, և մենք պատրաստ ենք քննարկումների:Առաջարկում եմ յուրաքանչյուր հարցի համար կառավարության և ընդդիմության կողմից նշանակել 3 հոգանոց թիմ՝ յուրաքանչյուր կետի շուրջ փաստարկների վրա հիմնված դիրքորոշում ներկայացնելու նպատակով: Ես ակնկալում եմ, որ ընդդիմությունը ևս կառուցողական կմոտենա գործակցության մեր առաջարկին»,- ասել է Աբրահամյանը:

Օրերս 12 կետի թեմային անդրադարձել էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով, որ Կառավարությունն ուշադրությամբ ուսումնասիրել է և մանրակրկիտ պատասխաններ ներկայացրել։

«Հիմա ունենք մի իրավիճակ, երբ խորհրդարանական ուժերը կամ եռյակը բավարարված չեն այդ պատասխաններով, իսկ կառավարությունն ասում է՝ մենք փաթեթի վրա աշխատել ենք, մենք հսկայական գործ ենք կատարել, և սա է, օրինակ՝ այս կետերի մասով սա ենք արել, այս կետերը, տեսնում ենք, որ դեռևս հնարավոր չէ իրականացնել։ Ինչ պետք է անել այս իրավիճակում: Այս իրավիճակում, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, և այդպիսի առաջարկություն ես կառավարությանն արել եմ, որպեսզի նորից անդրադառնան այդ փաստաթղթին, կետ առ կետ քննարկեն այդ փաստաթուղթը և նշեն կոնկրետ այն գործընթանցերը, որոնցով իրակաանացնելու են այդ կետերը»,- ասել է Սարգսյանը։

Հոկտեմբերի 10-ին և 24-ին ԱԺ ոչ իշխանական եռյակը երկու հանրահավաք է անցկացրել Ազատության հրապարակում: Օրակարգում 12 կետն էր՝ գումարած էլեկտրաէներգիայի հարցը: ՀՀ իշխանությունները, ըստ ոչ իշխանական ուշերի տարածած հաղորդագրության, գրեթե ամբողջապես անտեսել են իրենց առաջադրած 12 կետի ոչ միայն փաստացի կատարումը, այլև համարժեք չեն արձագանքել նույնիսկ մոտ ապագայում դրանց կատարմանն ուղղված միջոցառումների իրականացմանը:

ԱԺ ոչ իշխանական քառյակը հունիսին իշխանությանն էր ներկայացրել մինչև սեպտեմբերի 30-ը իրականացվելիք 12 կետից բաղկացած հրատապ միջոցառումների և քայլերի պահանջ: ՀՀ կառավարությունը հոկտմբերի 1-ին պատասխանել է դրանց` նշելով, որ հարցերի մի մասը գործադիրն իր նախաձեռնությամբ քննարկել է գարնանը և արդեն իսկ իրագործել հունիսին, մյուս մասն էլ վերցված է կառավարության ծրագրից, սակայն ոչ թե առաջարկվում է դրանց իրատեսաբար՝ միջին ժամկետում կատարումը, այլ դրվում է դրանց անմիջապես իրականացման անհնարին և կատեգորիկ պահանջ. «Վերոնշյալ հայտարարության մնացած դրութներն էլ կամ առաջարկում են պետական բյուջեն անմիջապես դնել աննախադեպ ծախսերի տակ, կամ էլ բազմիցս քննարկվել են և հակասում են միջազգային իրավական ստանդարտներին, կամ դուրս են գործող սահմանադրական շրջանակներից, և այլն»,- ասվում է պատասխան տեքստում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---