Բայդենը Թուրքիա է մեկնում. ԱՄՆ-ում պնդում են, որ դա Էրդողանի հետ հաշտեցման նշան չէ, քանի որ «դրա կարիքը չկա»

Բայդենը Թուրքիա է մեկնում. ԱՄՆ-ում պնդում են, որ դա Էրդողանի հետ հաշտեցման նշան չէ, քանի որ «դրա կարիքը չկա»

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն տվյալ պահին «չի քննարկում» թուրք-սիրիական սահմանին «թռիչքներից զերծ բուֆերային գոտու» ստեղծման հարցը: Երեքշաբթի Վաշինգտոնում լրագրողների համար ճեպազրույցում դա հաստատեցին ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները: Ճեպազրույցն անցել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի Մարոկկո, Ուկրաինա ևԹուրքիա աղևորության շեմին:

Ամերիկացի պաշտոնյաները հիշեցրել են, որ թուրքական իշխանությունները «վաղուց են առաջ քաշում թռիչքներից զերծ գոտու և դրան շաղկապված բուֆերային գոտիների գաղափարը» «Իսլամական պետության» գրոհայինների դեմ ընդհանուր պայքարի շրջանակում: Սակայն իրենք, ըստ այս պատասխանի, այդ գաղափարին դեռ չեն սատարում, գրում է ՏԱՍՍ-ը:

Հոկտեմբերին ամերիկա-թուրքական հարաբերություններում սկանդալ տեղի ունեցավ, երբ Բայդենը, ելույթ ունենալով ԱՄՆ Հարվարդի համալսարանում, մեղադրեց Անկարային հանուն Սիրիայի նախագահ Ասադին տապալելու ահաբեկիչներին սատարելու մեջ:

Ավելի ուշ մամուլում հաղորդագրություններ հայտնվեցին, որ Բայդենը հեռաձայնել է Էրդողանին և ներողություն խնդրել կտրուկ արտահայտության համար: Բացի այդ, ասվում էր, որ ԱՄՆ փոխնախագահը ներողություն է խնդրել նաև Սաուդյան Արաբիայից ու ԱՄԷ-ից: Ըստ հեռախոսազրույցների ձայնագրությունների, Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն բարձր է գնահատում պարտավորություններն ու զոհերը, որոնց գնում են նրանց դաշնակիցները ԻՊ դեմ պայքարում:

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հերքել է նախկինում իր անունից տարածված հաղորդագրությունը, թե իբր նա ներողություն է խնդրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից Անկարայի կողմից ԻՊ ահաբեկիչներին սատարելու վերաբերյալ հայտարարության համար: Նա միայն հայտարարել է, որ իր խոսքերը սխալ են մեկնաբանվել: «Ես նրան (Էրդողանին) վաղուց գիտեմ, մենք միասին աշխատել ենք: Ես հեռաձայնեցի նրան ու ասացի՝ ինձ այնպես չեն հասկացել»,-հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը:

«Ես մտադիր չեմ փոխել իմ իմիջը: Ես երբեք չեմ հրաժարվում իմ խոսքերից, նույնիսկ եթե դրանք դուր չեն գալիս այլոց»,-ասել է նա:

Հաշվի առնելով այս ամենը ճեպազրույցի մասնակիցներին հարցրեցին, թե արդյոք այս այցը պետք է դիտարկել որպես «հաշտեցման ժեստ» Բայդենի կողմից: Ի պատասխան հայտարարվեց, որ «հաշտեցման անհրաժեշտություն» չկա, քանի որ հարաբերություններն, իբր, առանց այդ էլ «լավն են»:

Ինչպես պատմել են աշխատակազմի ներկայացուցիչները, Ստամբուլում ԱՄՆ փոխնախագահը «հանգամանալից հանդիպումներ ու բանակցություններ կունենա» նախագահի և վարչապետի հետ: Բացի այդ, նա մտադիր է հանդիպել այնտեղ կիրակի օրը Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղոմեոսի հետ: Վերջին հանդիպման վերաբերյալ ամերիկացիները պարզաբանել են, որ դա «լինելու է մասնավոր զրույց կրոնի ազատության ու միջդավանական երկխոսության» վերաբերյալ:

Ավելի վաղ ԻՊ նախկին ահաբեկիչներից Շերկո Օմարը որոշ մանրամասներ է ներկայացրել Թուրքիայի հետ գործակցության մասին: Ըստ նրա, «Իսլամական պետությունն» այս պահին որպես դաշնակից է ընկալում Թուրքիային: Իշխանություններն ու բանակն անարգել թույլ են տալիս իսլամիստներին Սիրիայի մի վայրից մյուս անցնել Թուրքիայի տարածքով: Օմարը պատմել է, որ փետրվարին իսլամիստների հսկողության տակ գտնվող Ռաքքայից անցել է Սերեկանիե քաղաք: »Մեզ ասացին՝ մի անհանգստացեք Թուրքիայում ոչ մի բանի համար, քանի որ թուրքերի հետ լավ համագործակցություն է հաստատվել: Մեզ երաշխավորել են, որ ոչ մի խնդիր չի լինի, քանի որ նման տարանցում մշտապես է լինում»,-ասել է նա:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---