Մոսկվան երաշխիքներ է պահանջում, որ Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին

Մոսկվան երաշխիքներ է պահանջում, որ Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին

PanARMENIAN.Net - Ռուսաստանին «100-տոկոսանոց երաշխիք» է պետք, որ ոչ մի երկիր չի մտածում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության ուղղությամբ:

Այդ մասին BBC-ին է հայտարարել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Սակայն, ըստ Պեսկովի, ոչ ոք նման երաշխիք Ռուսաստանին այդպես էլ չտվեց, և այս իրավիճակը ստիպում է Մոսկվային նյարդայնանալ և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել:

Ընդ որում, Պուտինի մամուլի քարտուղարը մեղադրել է Արևմուտքին «ուժերի հավասարակշռությունը խախտելու» փորձի մեջ: Պեսկովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն խախտել է իր պատմական խոստումը՝ սկսելով աստիճանաբար մոտենալ ՌԴ սահմաններին:

«Մենք կցանկանայինք լսել, որ ՆԱՏՕ-ն այլևս չի մոտենա Ռուսաստանի սահմաններին, որ ՆԱՏՕ-ն դադարեցնում է բալանսը խախտելու փորձերը»,-ասել է Դմիտրի Պեսկովը: «Սակայն, ցավոք, մենք չենք լսում այդ խոսքերը, և դա ստիպում է մեզ նյարդայնանալ, քանի որ ՆԱՏՕ-ն մոտենում է մեր սահմաններին»,-հավելել է նա:

Ուկրաինայի

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---