Հայաստանի տնտեսությունը 10 ամսում. Արտահանումը, ներկրումն ու արդյունաբերությունն աճում են

Հայաստանի տնտեսությունը 10 ամսում. Արտահանումը, ներկրումն ու արդյունաբերությունն աճում են

PanARMENIAN.Net - 2014-ի հունվար-հոկտեմբերի տվյալներով արտաքին առևտրաշրջանառության ծավալը Հայաստանում աճել է 3,6 տոկոսով 2013-ի նույն ժամանակահատվածի համամետ և կազմել է 4,876 մլրդ դոլար: Այդ մասին ասվում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ վիճակագրական տվյալներում:

Արտահանման աճը կազմել է 2,9 տոկոս՝ մինչև 1,25 մլրդ դոլար, ներկրումը աճել է 3,8 տոկոսով՝ մինչև 3,626 մլրդ դոլար: Ընդ որում, հոկտեմբերին արտահանումը Հայաստանից կազմել է 140,9 մլն դոլար, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ գրանցելով 10,9 տոկոս աճ: Ներկրումը հոկտեմբերին, հակառակը, կրճատվել է 1,6 տոկոսով՝ մինչև 435,2 մլն դոլար:

Արտաքին առևտրաշրջանառության բացասական սալդոն կազմել է 2,376 մլրդ դոլար:

Արդյունաբերական արտադրության ծավալն աճել է 2,2 տոկոսով՝ մինչև 2,536 մլրդ: Առևտրի ծավալը երկրում աճել է 4,6 տոկոսով՝ մինչև 4,527 մլրդ դոլար, ծառայությունների ծավալների աճը կազմել է 7,2 տոկոս՝ մինչև 2,179 մլրդ դոլար, գյուղատնտեսության ոլորտում աճը կազմել է 6,5 տոկոս՝ մինչև 2,050 մլրդ դոլար: Շինարարության տեմպերը, հակառակը, նվազել են 4,4 տոկոսով՝ մինչև 699 մլն դոլար:

Սպառողական գների վարկանիշը երկրում աճել է 2,9 տոկոսով, միջին աշխատավարձն աճել է 7,8 տոկոսով՝ հասնելով 166 300 դրամի (հարկերի գանձումից հետո այն մոտավորապես կազմում է 125 հազար դրամ՝ մոտ 304 դոլար): Դրամի միջին փոխարժեքը 410, 7 դրամ է մեկ դոլարի դիմաց:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---