Օբաման ակնարկել է, որ Հիլարի Քլինթոնը կարող է նախագահի թեկնածու լինել առաջիկա ընտրություններում

Օբաման ակնարկել է, որ Հիլարի Քլինթոնը կարող է նախագահի թեկնածու լինել առաջիկա ընտրություններում

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որին համարում են Դեմոկրատական կուսակցության գլխավոր թեկնածուներից մեկը 2016-ի նախագահական ընտրություններում, կարող է հիանալի նախագահ լինել:

«Եթե նա որոշի մասնակցել նախագահական ընտրարշավին, կկարողանա մրցունակ թեկնածու լինել, կարծում եմ, նա հիանալի նախագահ կլինի»,-հայտարարել է նա ABC News-ին տված հարցազրույցում, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նա նշել է, որ իր դրական արձագանքները Հիլարի Քլինթոնի մասին պետք չէ ընկալել որպես նախկին պետքարտուղարի թեկնածությունն առաջ քաշելու 100-տոկոսանոց երաշխիք: Նա հայտարարել է, որ դեմոկրատներն այլ հնարավոր թեկնածուներ ևս ունեն, բայց անուններ չի նշել: Բացի այդ, Օբաման բարձր է գնահատել Քլինթոնի աշխատանքը պետական կառույցներում՝ անվանելով նրան ակնառու պետքարտուղար և իսկական ընկեր:

Ավելի վաղ ասվել է նաև ԱՄՆ գործող փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի թեկնածության հնարավոր առաջադրման մասին: Նա մասնակցել է նախագահական մրցավազքին երկու անգամ՝ 1988-ին և 2008-ին:

Իսկ հանրապետականների կողմից թեկնածու կարող է դառնալ Ջեբ Բուշը՝ ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի հարազատ եղբայրը և 41-րդ նախագահ Ջորջ Բուշ-ավագի որդին: Ջեբ Բուշն անձամբ չի բացառել իր մասնակցությունը 2016-ի նախագահական ընտրություններին և հայտարարել էր, որ վերջնական որոշում կկայացնի այդ հարցի վերաբերյալ մինչև տարեվերջ: :

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---