Հակասեմական սկանդալ Թուրքիայում. Էդիրնեի նահանգապետը սպառնացել է սինագոգը թանգարանի վերածել

Հակասեմական սկանդալ Թուրքիայում. Էդիրնեի նահանգապետը սպառնացել է սինագոգը թանգարանի վերածել

PanARMENIAN.Net - Թուրքիայում բռնկվել է հերթական հակասեմական սկանդալը: Էդիրնեի նահանգապետը սպառնացել է սինագոգը թանգարանի վերածել:

Էդիրնեի նահանգապետ Դուրսում Շահինը հայտարարել է, որ վերականգնվող քաղաքային սինագոգը կվերածվի թանգարանի ի պատասխան Ալ Աքսա մզկիթի շրջանում ոստիկանության և արաբ ցուցարարների բախումների:

«Մինչ ավազակները պատերազմ են բորբոքում Ալ Աքսայում և սպանում մահմեդականներին, մենք նրանց համար սինագոգ ենք կառուցում,- հայտարարել է նա,- ասում եմ դա մեծ ատելության զգացողությամբ: Մենք մաքրում ենք նրանց շիրիմները, առաջ տանում նրանց նախագծերը… սինագոգը կգրանցվի որպես թանգարան, սակայն ոչ մի ցուցահանդես չի լինի»:

Սինագոգը, որ գտնվում է Կալեիչի գյուղում, կառուցվել է 1907 թվականին: Նրա վերականգնումը սկսվեց 2010-ին և 1,67 մլն դոլար արժեցավ: Թուրքիայում մոտ 20 հազար հրեա է ապրում:

Հրեաների ու պաղեստինցիների միջև բռնության նոր ալիք բարձրացավ նոյեմբերի 4-ին ռաբբի Եհուդա Գլիկի դեմ մահամփորձից հետո Ալ Աքսա մզկիթի մոտակայքում, որը մահմեդականների համար թվով երրորդ սրբությունն է Մեքքայից ու Մեդինայից հետո; Մահափորձին հաջորդած բախումներից հետո Իսրայելն առաջին անգամ 1967 թ. հետո սահմանափակեց մզկիթի այցելությունները մահմեդականների համար:

Աբրահամ Ֆոքսմանը, որն ԱՄՆ-ում գործող հակասեմականության դեմ պայքարող Հակադիֆամացիոն լիգայի ղեկավարն է, իր վրդովմունքն է հայտնել նահանգապետի հայտարարության վերաբերյալ և կոչ է արել պաշտպանել հրեաների գերեզմաններն ու սրբությունները Թուրքիայում, գրում է Jerusalem post-ը:

Ավելի վաղ թուրք պատգամավոր, Բուրսայից Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Այքան Էքդեմիրը հայտարարել էր, որ Թուրքիան 17-րդ տեղում է հակասեմական դրսևորումներով երկրների վարկանիշում ըստ Հակադիֆամացիոն լիգայի հետազոտությունների: Թուրքերի 69 տոկոսը կիսում են հակաթուրքական տրամադրությունները, այն դեպքում, երբ միջին ցուցանիշն աշխարհում 26 տոկոս է: Հակասեմականությունը Թուրքիայում բորբոքվում է մերձավորարևելյան հակամարտության ֆոնին: Հակասեմականության գագաթնակետը ԱԶԿ իշխանության օրոք գրանցվեց: Ամենավառ դրևորումներից եղավ հակամարտությունը «Մավի Մարմարա» նավի շուրջ, երբ Իսրայելի հատուկ նշանակության ջոկատը գրոհով վերցրեց Պաղեստին մեկնող նավը:

Ըստ Gallup-ի հարցման, Իսրայելին դեմ է տրամադրված թուրքերի մոտ 86 տոկոսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---