Ռուսաստանն առաջարկել է Եվրամիությանը նոր երկխոսություն սկսել ԵՏՄ հետ տնտեսության ոլորտում

Ռուսաստանն առաջարկել է Եվրամիությանը նոր երկխոսություն սկսել ԵՏՄ հետ տնտեսության ոլորտում

PanARMENIAN.Net - ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը նամակ է հղել Եվրահանձնաժողովին, առաջարկելով նոր երկխոսություն սկսել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Եվրամիության միջև էկոնոմիկայի և գործարար գործակցության վերաբերյալ, լրագրողներին է հայտնել նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը:

«Մենք պետք է ինտեգրացիոն ապագա որոնենք Եվրասիական տնտեսական միության ու Եվրամիության միջև: Ահա հիմա ձևովորվել է Եվրոպական ընկերակցության նոր հանձնաժողովը, մենք հուսով ենք, որ մեր երկխոսությունը կակտիվանա, մենք մեր եվրոպացի գործընկերների համար կազմել ենք օրակարգի մեր տեսլականը: Ես համապատասխան նամակ եմ հղել Եվրահանձնաժողովին»,-ասել է նախարարը:

Նա պարզաբանել է, որ խոսքը գնում է միասնական տարածքի ձևավորման մասին առանց բաժանարար գծերի, ձեռներեցության զարգացման մասին, Ռուսաստան-ԵՄ երկխոսության վերսկսման, ինչպես նաև «Գործընկերություն արդիականացման համար» նախագծի շրջանակում գործակցությունը շարունակելու վերաբերյալ:

Ըստ Ուլյուկաևի, անհրաժեշտ է գտնել նաև Ուկրաինայում խնդիրների լուծումը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում՝ ապահովելով այդ երկրի վճարունակությունն ու առևտրային հարաբերությունները: «Մենք առավելագույնս բաց ենք Եվրամիության հետ կոոպերացիայի համար, մենք չենք հավատում հովանավորչությանը… Մենք չենք նահանջի, մենք ցանկանում ենք տեխնիկական կանոնակարգման ընդհանուր պայմաններ ստեղծել, որոնք ընդունելի կլինեն ռուս և եվրոպացի արտադրողների համար, որպեսզի ընդհանուր սանիտարական և ֆիտոսանիտարական հսկողություն լինի, մաքսային վարչարարություն…»,-ասել է նախարարը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը մտադիր է առաջ տանել առևտրի ազատ գոտու ստեղծման գաղափարը Եվրամիության և Մաքսային միության միջև:

Նախարարի խոսքով՝ ԵՄ-ի և Մաքսային միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գաղափարն «արդեն չի դիտվում որպես էկզոտիկա»:

«Այդ ամենը դարձել է դիվանագիտության և իրական քաղաքականության մաս: Դեռևս քննարկման մակարդակով, բայց ես համոզված եմ, որ մենք կհասնենք նրան, ինչն արդեն այժմ սկսել են կոչել «ինտեգրումների ինտեգրում» և դա կլինի այն թեմաներից մեկը, որը մենք մատդիր ենք առաջ տանել ԵԱՀԿ շրջանակում Բազելում կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստում»,-ասել է Լավրովը:

Photo: Rbc
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Ինտրիգը պահպանվեց մինչև վերջ. Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանը հայտարարեց 2013-ի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ արդեն 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում է Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով: Այդ մասին խոսեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Նազարբաևն առաջարկեց Հայաստանին միանալ Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները նամակ են ստացել Իլհամ Ալիևից համապատասխան խնդրանքով: Արդյունքում պայմանագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվեց:

Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ին՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում վավերացվելուց հետո:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---