Հրաչյա Հարությունյանի դատավճիռը չի փոխվել. Վերաքննիչ բողոքը մերժվել է

Հրաչյա Հարությունյանի դատավճիռը չի փոխվել.  Վերաքննիչ բողոքը մերժվել է

PanARMENIAN.Net - Մոսկվայի քաղաքային դատարանը ուժի մեջ է թողել ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դատավճիռը: Այսպիով, պաշտպանական կողմի և տուծաժներին վերաքննիչ բողոքը մերժվել է: Մոսկվայի Տրոիցկի դատարանի կայացրած դատավճիռը մտել է ուժի մեջ նոյեմբերի 25-ին:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, դատական նիստին պաշտպանական կողմը խնդրել է չեղյալ համարել ՌԴ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը` գիտակցաբար կեղծ փաստաթղթի օգտագործմուը: Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանի խոսքով, առաջին ատյանի դատարանը վկաների ցուցմունքներին չի տվել պատշաճ գնահատական, նաև ամբողջ որոշման հիմքում դրել է անթույլատրելի ապացույցներ: Բացի այդ, փաստաբանը նշել է, որ դատական նիստի ժամանակ վկաների հարցաքննման ժամանակ մի շարք հակասություններ են ի հայտ եկել:

Տուժածներն էլ իրենց հերթին կարծում էին, որ դատարանը հաշվի չի առել Հարությունյանի կատարած հանցագործության ամբողջ հանրային վտանգը: Նրանք ևս խնդրել էին չեղյալ համարել առաջին ատյանի կայացրած դատավճիռը, Հարությունյանի համար առավելագույն պատիժ նշանակել և բավարարել քաղաքացիական հայցերը:

Լսելով կողմերի փաստարկները` դատարանը որոշում է ընդունել, որ պաշտպանական կողմի և տուժածների բողոքները ենթակա չեն բավարարման:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ, իրավապաշտպան Երանուհի Թումանյանցն ավելի վաղ հայտարարել է, որ Հրաչյա Հարությունյանի գործով վերաքննիչ բողոքը մերժելու դեպքում պաշտպանական կողմն անպայման դիմելու է ՌԴ Վճռաբեկ դատարան:

Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանն օգոստոսի 5-ին Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանին դատապարտեց 6 տարվա և 9 ամսվա ազատազրկման:Պատիժը նա կկրի ընդհանուր ռեժիմի գաղութում: Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՌԴ Օրենսգրքի 264 (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման խախտման) և 327 (Կեղծ փաստաթղթերի պատրաստման) հոդվածներով:

Մեղադրյալի փաստաբան Ռուբեն Մարգարյանը հայտարարել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը: «Կարծում եմ՝ նման վճիռ կայացնելիս դատավորը հաշվի է առել զոհերի թիվը։ Չգիտեմ՝ կբողոքարկենք արդյոք դատավճռի խստությունը, այդ մասով Հարությունյանն ինքը որոշում կկայացնի, բայց կեղծ փաստաթղթեր օգտագործելու մասով որոշումն անպայման կբողոքարկենք»,- նշել է նա։

Ավելի վաղ դատախազը պահանջել էր Հարությունյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման, ինչպես նաև 3 տարով զրկել վարորդական իրավունքից, ինչպես նաև բավարարել դատախազի՝ տուժածների քաղաքական հայցերի մասին խնդրանքը, ըստ որի նրանցից յուրաքանչյուրը մեղադրյալից 1 մլն ռուբլու չափով փոխհատուցում կարող է պահանջել։ Թե կոնկրետ քանի նման հայց է ստացվել, չեն մանրամասնել։

Ռուսաստանում 7 տարվա կալանավորումը երկու կամ ավելի զոհերով ՃՏՊ-ի համար գործող պատժի առավելագույն ժամկետն է, եթե վարորդը սթափ է եղել։

Հարությունյանն ընդունել է ճանապարհային կանոնները խախտելու իր մեղքը, որը Ռուսաստանի ժամանակակից պատմությունում Մոսկվայի տարածաշրջանում ամենախոշոր ՃՏՊ-ներից մեկին է հանգեցրել:

Մոսկվայի քաղաքային դատարանի հուլիսի 14-ին բավարարել էր Հարությունյանի կալանքի ժամկետը մինչև 2014-ի մարտի 14-ը երկարաձգելու մասին Մոսկվայի ներքին գործերի կառավարման Կենտրոնական քննչական բաժնի քննիչ Ստանիսլավ Լագոյկոյի միջնորդությունը (այսինքն` հետին թվով):

Հունիսի 20-ին Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահությունը որոշել էր չերկարաձգել Հարությունյանի կալանքի ժամկետը: Դատարանը խախտումներ էր հայտնաբերել Տվերսկի շրջանային դատարանի՝ 2013-ի դեկտեմբերի 13-ի որոշման մեջ, որից հետո ՀՀ 46-ամյա քաղաքացու կալանքի ժամկետը բազմիցս երկարաձգվել էր: Նյութերն ուղարկվել էին կրկնակի ուսումնասիրության: Ապրիլի 4-ին Հարությունյանի քրգործի հետաքննության ավարտից հետո ապրիլի 11-ին Տրոիցկի շրջանի դատարնում սկսվել էին նախնական լսումները:

Մինչև այդ, քննության ընթացքում պարզվել էր, որ բեռնատարը պատշաճ սպասարկում չի անցել, արգելակներն էլ վատ էին աշխատում: Ըստ քննության, Հարությունյանը պետք է իմանար այդ մասին: Հարությունյանը ձերբակալվել էր 2013-ի հուլիսի 15-ին։ Սեպտեմբերի 12-ին ձերբակալության ժամկետը երկարացրել էր մինչև դեկտեմբերի 14-ը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---