Թուրք նախարար. Հայը, հույնը, թուրքը միասին են կերտել Անատոլիայի մշակույթը

Թուրք նախարար. Հայը, հույնը, թուրքը միասին են կերտել Անատոլիայի մշակույթը

PanARMENIAN.Net - Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է, որ 2015-ի ամռանը կայանալիք Europalia փառատոնին հյուրի կարգավիճակով մասնակցող իր երկիրը եվրոպական արվեստասեր հասարակությանը կծանոթացնի Թուրքիայի մշակութային ժառանգության հետ:

Europalia-ն Եվրոպայում ամենահայտնի արվեստի միջազգային մշակութային փառատոներից է և անցկացվում է 1969 թվականից:

Բելգիացի լրագրողներից մեկը դիմել է Չելիքին` հարցնելով, թե արդյոք իրենք պատրաստվում են ներկայացնել հայ արվեստագետների գործերը, ինչին թուրք նախարարը պատասխանել է` ներակայցնելու են ինչպես թուրքերի, այնպես էլ հայերի, քրդերի, հրեաների և այլ ազգային փոքրամասնությունների կերտած մշակույթը:

«Հայկական մշակույթը օտար չէ մեր մշակույթին: Անատոլիայի մշակույթին ծանոթացնելիս` մենք չենք փորձելու մասնատել այն: Հայը, հույնը, թուրքը, բոլորը միասին են կերտել Անատոլիայի մշակույթը: Նրանց բոլորին ներկայացնելու ենք որպես մեկ օրգանական միասնություն»:

Ըստ Չելիքի` փառատոնին ցուցադրվելու են վերականգնված եկեղեցիների լուսանկարները, մասնակցելու են թուրքահայ արվեստագետներ, գրականագետներ, գրողներ, կինոգետներ, ճարտարապետներ, որոնք հանրությանը ներակայացնելու են հայկական մշակութային արվեստը: Նախարարը թվարկել է նրանց անունները, որոնց մասնակցությունն արդեն ստույգ ծրագրված է` Թաթյոս Էֆենդի, Նիկողող աղա, Քեմանի Սարգիս Էֆենդի, Բիմեն Շեն, Մարգար Եսայան, Ժակլին Չելիք, Կարին Քարաքաշլը:Ermenihaber_ի հաղորդմամբ, կայանալու է նաև է օսմանյան շրջանի պալատական լուսանկարների ցուցահանդես, որոնց մեծ մասի հեղինակները հայ լուսանկարիչներ են եղել:

Անատոլիան Փոքր Ասիա թերակղզու արևմտյան մասն է: Օսմանյան կայսրությունում Անատոլիա (Անադոլու) էր կոչվում Փոքր Ասիայի հյուսիս արևելյան մասն ընդգրկող վիլայեթը՝ Քյոթահյա կենտրոնով: 1923 թվականից թուրքական գրականության մեջ Անատոլիա են անվանում ամբողջ Ասիական Թուրքիան՝ ներառյալ Արևմտյան Հայաստանը, որով և խեղաթյուրվել է այդ տերմինի աշխարհագրական բովանդակությունը:

Կարդացեք նաև` Հայերն ու հայ լուսանկարիչներն Օսմանյան կայսրությունում

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---