Հայկական լավաշը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

Հայկական լավաշը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

PanARMENIAN.Net - Հայկական լավաշը վերջապես ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում. դեռ 2013-ին Հայաստանի ներկայացրած հայտն անցել է անհրաժեշտ բոլոր փուլերը, ստուգումներն ու փորձությունները՝ ստանալով դրական եզրակացություն:

Որոշումն ընդունվել է նոյեմբերի 26-ին՝ Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստում:

Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ այսպիսով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկը համալրվեց հայկական ևս մեկ` չորրորդ մշակութային արժեքով:

Հայտը պատրաստվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից։

Հին ժամանակներում առավելապես Հայկական լեռնաշխարհի երկրներում երկար ժամանակ թարմ հաց ունենալու համար ստեղծվեց լավաշը։ Գաղափարն այն էր, որ սովորական հացը թխելուց հետո կարելի է օգտագործել շատ սուղ ժամանակաընթացքում, իսկ լավաշը պատրաստելուց հետո կարելի է երկար պահել, և այն չի փչանա։Ալյուրից, գոլ ջրից, խաշից (ավանդաբար հայկական թթխմորից) և աղից լավաշ պատրաստելու համար խմորը հունցում են ու դնում տաք տեղ խմորման համար։ Խմորումն ավարտելուց հետո խմորը բաժանում են 300-400 գրամանոց գնդերի և գրտնակով բացում 3-4 մմ հաստության երկար և լայն թերթիկների։ Լավաշ թխելիս, խմորի գունդը սկզբում գրտնակում են, հետո օդի մեջ, մի ձեռքից մյուսին գցելով, քաշում-ձգում-բացում են։Լավաշի չորանալուց հետո նրա վրա ջուր են ցանում, և այն փափկում է ու նորից դառնում օգտագործման ենթակա։

Լավաշ, հայերի հիմնական հացն է։ Այնառավելապես տարածված է Հայաստանում, Իրանում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում և կովկասյան ու արևելյան այլ երկրներում։

1988-ին «Հայֆիլմում» նկարահանվել է «Կախարդական լավաշը» անիմացիոն ֆիլմը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---