Վրաստանն ազատ տարանցիկ միջանցք կտրամադրի Հայաստանին` դեպի ԵՏՄ արտահանման համար

Վրաստանն ազատ տարանցիկ միջանցք կտրամադրի Հայաստանին` դեպի ԵՏՄ արտահանման համար

PanARMENIAN.Net - Վրաստանը պատրաստ է ազատ տարանցիկ միջանցք տրամադրել ԵՏՄ երկրներ հայկական ապրանքների արտահանման համար, չորեքշաբթի ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կազմակերպած` ԵՏՄ–ի շրջանակում արտահանմանը նվիրված քննարկումների ժամանակ:

Ըստ նրա, Վրաստանի տարածքով հայկական բեռների տարանցման հարցը ներառվել է հիմնական փաստաթղթերի ցանկում, որոնք Հայաստանը ստորագրել է ԵՏՄ–ի շրջանակում, քանի որ Հայաստանը Միության երկրներից միակն է, որը չունի ուղիղ սահման մասնակից երկրներից ոչ մեկի հետ։

«Այսօր ձեռնարկվում են բոլոր քայլերը` ԵՏՄ երկրներ հայկական ապրանքների անխափան մատակարարում իրականացնելու համար», – ասաց Տարասյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ հայկական ապրանքները սահմանին կազատվեն մաքսային վարչարարությունից, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

ԵՏՄ մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ստորագրվել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: Եվրասիական տնտեսական միությունը վերպետական-տնտեսական կառույց է, որի ստեղծման փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: Ակնկալվում է, որ պայմանագիրն Ազգային ժողովի նիստի օրակարգ կմտնի դեկտեմբերի սկզբին: Վավերացման ազգային ընթացակարգեր են տեղի ունենում նաև Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախ ստանում:

Իսկ Վրաստանն ընտրեց ԵՄ հետ հարաբերությունները խորացնելու ճանապարհը՝ ստորագրելով ասոցացման և ազատ տնտեսական գոտու մասին պայմանագիրը: Երկու երկրների ընտրած զարգացման տարբեր ուղղությունները մտավախություն էր առաջացրել Հայաստանում, որ կարող են խնդիրներ ծագել ՌԴ և ԵՏՄ մյուս երկրների հետ առևտրի ոլորտում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---