The Wall Street Journal. Թուրքիայի քրիստոնյաներն ակնկալում են Հռոմի պապի աջակցությունը28 նոյեմբերի 2014 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի քրիստոնեական համայնքները ցանկանում են, որ Հռոմի պապը Թուրքիա այցելության շրջանակում ուշադրություն դարձնի առկա խնդիրներին և Անկարայի դիիքորոշմանը քրիստոնյաների եկեղեցիների ու գույքի հարցում: Այդ մասին Հռոմի պապի Ստամբուլ այցելության նախօրեին գրել է The Wall Street Journal-ը՝ հիշեցնելով, որ քրիստոնյաների գույքն առգրավվել է XX դարի սկզբում, «հույների ու հայերի զանգգվածային գաղթի ու միլիոնավոր հայերի սպանությունների ժամանակ»: Քրիստոնեական համայնքների առաջնորդները նշում են, որ բախվում են խտրականության հետ, իսկ նրանց եկեղեցիներն անհետանում են, քանի որ պետությունը թույլ չի տալիս դրանք վերականգնել: Պարբերականը հիշեցնում է, որ 1971 թվականին փակվեց միակ հունական ճեմարանը, իսկ շենքն առգրավվեց: Կառավարությունը խոստացավ վերադարձնել այն, սակայն մինչ օրս դա չի արել: Թուրքական օրենքները պահանջում են, որ Կոստանդնուպոլսի պատրիարքը կշիռ ունեցող անձ է ուղղափառ աշխարհում, նա պարտադիր պետք է Թուրքիայի քաղաքացի լինի: Հունական ճեմարանի բացակայության և նոր եկեղեցականների ուսուցման հնարավորության բացակայության պայմաններում, այս պահանջը հույները դիտարկում են որպես խտրականություն: Նշենք, որ նման խնդիրներ ունի նաև Թուրքիայի հայ համայնքը: Այդպես, Հայ Առաքելական եկեղեցու Պոլսո պատրիարք Մեսրոբ Մութաֆյանի տևական հիվանդությունն ու փաստացի մեկուսացումը պատրիարքարանի գործերից, որի փոխարեն եկեղեցու ղեկավարի պարտականությունները կատարում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, նոր պատրիարքի ընտրության անհրաժեշտություն է առաջանում: Ըստ թուրքական օրենքների, երկրի իշխանությունները վերահսկում են կրոնական համայնքների ղեկավարների ընտրությունները: Ստեղծված իրավիճակում Աթեշյանը փաստացի պատրիարքի փոխանորդն է, սակայն նման պաշտոն եկեղեցական հիերարխիայում չկա: Դա բազմաթիվ խնդիրներ է առաջացնում: Հայ համայնքի երևելի անդամները դիմել են Թուրքիայի ՆԳՆ-ին՝ խնդրելով թույլ տալ նոր պատրիարքի ընտրությունը, սակայն նրանց մերժեցին՝ պատճառաբանելով, թե պատրիարքը ողջ է, իսկ նոր ընտրություններ կարող են կազմակերպվել միայն նրա մահից հետո: Համայնքում նաև բանավեճ է գնում, թե արդյոք պետք է նոր պատրիարք ընտրել, թե Մութաֆյանը պետք է մնա պատրիարքի պաշտոնում եկեղեցու ու համայնքի նորընտիր ղեկավարի հետ միաժամանակ: Սեպտեմբերի 26-ին որոշում կայացվեց, որով Ստամբուլի թաղապետարաններից մեկը պարտավորվեց Սբ Փրկչի հիվանդանոցի հայկական հիմնադրամին վերադարձնել 42 000 քմ տարածք 338 մլն թուրքական լիր (մոտ 150 մլն դոլար) արժողությամբ: Թաղապետարանը դեմ էր հողը հայկական հիմնադրամին հանձնելուն, սակայն նրա բողոքը մերժվեց: Այդ հողակտորը առգրավվել է համայնքից 1974 թվականին: Ավելի վաղ Ստամբուլի առաջին ատյանի դատարանը մերժեց ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքարանի հայցը պատմական շինությունը՝ «Սանասարյանների տունը» հայկական պատրիարքարանին հանձնելու վերաբերյալ: Թուրքիայի դեմ դատական հայց հարուցելու մտադրության մասին հայտարարեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 2014-ի սեպտեմբերին Երևանում Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի ժամանակ: Նա հայտարարեց, որ դիմելու է Թուրքիայի ՍԴ՝ պահանջելով վերադարձնել Կիլիկիո կաթողիկոսության շինությունները: Բացասական դատավճռի դեպքում նա դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |