Մոսկվայում ներգաղթյալներին կպարտավորեցնեն 5,4 հազար ռուբլի վճարել բուժապահովագրության համար

Մոսկվայում ներգաղթյալներին կպարտավորեցնեն 5,4 հազար ռուբլի վճարել բուժապահովագրության համար

PanARMENIAN.Net - Կամավոր բուժապահովագրության տարեկան փաթեթը, որը միգրանտները պարտավոր կլինեն գնել 2015-ից սկսած աշխատանքի տեղավորվելու համար, կարժենա Մոսկվայում մոտ 5,4 հազար ռուբլի:

Ինչպես գրում է «Իզվեստիան», այդ գումարը վճարելով, ներգաղթյալներին հասանելի կլինեն ինչպես թերապևտի «խորհրդատվական-ախտորոշիչ» ծառայությունները, այնպես էլ նեղ մասնագետների. վիրաբույժի, սրտաբանի, վնասվածքաբանի, մաշկաբանի, ուրոլոգի, գինեկոլոգի և այլ մասնագետների: Ի տարբերություն մոսկվաբնակների, որոնք կարող են այցելել պոլիկլինիկայի բժիշկներին անսահմանափակ անգամ, ներգաղթյալների այցելությունները սահմանափակ կլինեն, օրինակ, հնարավոր կլինի երեքական անգամ այցելել թերապևտի և վիրաբույժի, մեկական անգամ սրտաբանի ու մաշկաբանի:

Այժմ միգրանտները կարող են օգնություն ստանալ պոլիկլինիկաներում միայն վճարովի հիմունքով, նույնիսկ եթե սուր ցավեր ունեն:

Ավելի վաղ ՌԴ Դաշնության խորհուրդը հավանություն էր տվել մի օրենքի, որով թույլատրվում է միգրանտներին> աշխատանքի ընդունել միայն բուժապահովության առկայության դեպքում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ բուժծառայություններն օտարերկրացուն են տրամադրվում գործատուի հաշվին: Բուժապահովագրության ձևակերպում ըստ օրենսդրության այդ դեպքերում չի նախատեսվում: Բացի այդ, գործատուն, պարտավոր է ազատել աշխատանքից օտարերկրացի աշխատակցին, եթե նրա բժշկական ապահովագրության, աշխատանքի թույլտվության կամ պատենտի ժամկետը լրացել է: Ընդ որում աշխատակցին պայմանագրի խզման դեպքում պետք է վճարվի նպաստ երկու շաբաթվա կտրվածքով միջին աշխատավարձի չափով:

Ընթերցեք նաև. ՌԴ-ում 500.000 ՀՀ և 600.000 Ադրբեջանի քաղաքացի կա

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---